Yerkir.am-ը գրում է․
BBC-ին հոդված է հրապարակել Մյանմարի հայկական եկեղեցու մասին, որում պատմել է, թե վեց տարի առաջ, երբ մահացել է Մյանմարի վերջին «լիարժեք հայը» (ծնողները հայ են եղել), եկեղեցու կառավարումն անցել է մի մարդու՝ հայր Ջոն Ֆելիքսի ձեռքը, ով որևէ կապ չի ունեցել Հայաստանի կամ ուղղափառ քրիստոնեության ավանդույթների հետ:
Կայքի համաձայն` հնդկական ծագումով Ֆելիքսը պնդել է, որ ինքն անգլիկան եկեղեցու քահանա է և ունի հայկական կողմի թույլտվությունը` եկեղեցում կրոնական ծառայություններ մատուցելու: Սակայն Մյանմարի արքեպիսկոպոս Ստեֆան Տհան Մինթ Օոն հայտնել է, որ թեեւ Ֆելիքսը եղել է սարկավագ, իրենց եկեղեցին այլևս չի ճանաչում նրան: «Ֆելիքսը հոգևոր ծառայությամբ զբաղվելու իրավունք չունի»,- ասել է արքեպիսկոպոսը՝ անդրադառնալով Ֆելիքսի` ոչ պատշաճ պահվածքին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ