1. Նախատեսված էր ուսուցողական վարժանք անցկացնել նավի ուղևորների շրջանում, որպեսզի վերջիններս իմանային, թե ինչպես փրկվել փրկանավակների օգնությամբ, եթե հանկարծ արտակարգ իրավիճակ գրանցվեր։ Վարժանքը հետաձգվեց, իսկ դրանից մեկ օր անց նավը խորտակվեց։ 

2. Հիշում եք կինոնկարի այն տեսարանը, որում պատկերված էր, թե ինչպես են երաժիշտները շարունակում նվագել, մինչ նավը խորտակվում է։ Դա հիմնված է իրական դեպքի վրա։ Երաժիշտները ժամեր շարունակ նվագում էին, մինչ նավը դանդաղորեն սուզվում էր։ 

3. «Հերշի» շոկոլադների ընկերության հիմնադիր Միլթոն Հերշին Տիտանիկ նավի տոմսեր ուներ, սակայն նա չեղարկեց տոմսերի ամրագրումը, քանի որ այդ օրը գործնական հանդիպում ուներ։ 

4. Աղետից փրկված ճապոնացին, տուն վերադառնալով, սինլքոր համարվեց սոսկ նրա համար, որ մյուս ուղևորների հետ միասին չէր մահացել։

5. Իրականում Տիտանիկի 4 ծխնելույզներից միայն 3-ն էին աշխատում, իսկ 4-րդը տեղադրված էր պարզապես նավին ավելի տպավորիչ տեսք հաղորդելու համար։ 

6. «Տիտանիկ» կինոնկարի բյուջեն ավելի մեծ էր, քան Տիտանիկ նավինը։ 

7. Այն այսբերգը, որը Տիտանիկի խորտակման պատճառ է հանդիսացել, սկսել է իր «ճամփորդությունը» մ.թ.ա. 1000 թ.-ին։ 

8. «Կալիֆորնիական» կոչվող նավը մոտ էր Տիտանիկին ու կարող էր օգնել փրկել ուղևորներին, սակայն հնարավոր չեղավ ժամանակին կապ հաստատել այս նավի հետ, ինչի պատճառով էլ նավի անձնակազմը չկարողացավ մասնակցել Տիտանիկի ուղևորների փրկարարական աշխատանքներին։ 

9. Տիտանիկի շեֆ  հացթուխը փրկվեց վթարից և սառը ջրում սառցակալելու վտանգից ալկոհոլի շնորհիվ։ Նա այնքան շատ ոգելից խմիչք էր օգտագործել, որ կարողացավ երկու ժամ դիմանալ սառը ջրում, մինչև որ նրան փրկեցին։ 

10. Տիտանիկը միակ մարդատար նավն է, որը խորտակվել է այսբերգի պատճառով։ 

11. Տիտանիկում բավականաչափ փրկարարական նավակներ կային, որպեսզի բոլոր ուղևորները փրկվեին։ Եթե դրանք մինչև վերջ լիցքավորված լինեին, բոլոր ուղևորներն էլ կփրկվեին։ 

12. Տիտանիկի վթարից կարելի էր խուսափել, եթե այսբերգի մասին 30 վայրկյան ավելի շուտ տեղեկություն ստացվեր։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել