Հրապարակվել է Բոլոնիայի երևանյան գագաթնաժողովի տարբերանշանըArmlur.am-ը գրում է․

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրապարակվել են 2015թ. Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի տարբերանշանի /լոգո/ մրցույթի արդյունքները: Շնորհավորելով մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարևորել է այն հանգամանքը, որ տարբերանշանի մրցույթին մեծ է եղել երիտասարդ մասնագետների մասնակցությունը` հաշվի առնելով, որ Բոլոնիյաի գործընթացը խորհրդանշում է երիտասարդների միասնությունն ու շարժունությունը. “Մրցույթում առաջադրված պայմանը հետևյալն էր. տարբերանշանը պետք է արտացոլեր եվրոպական բարձրագույն կրթական տարածքը և Հայաստանը՝ որպես գագաթաժողովը հյուրընկալող երկիր: Մրցութային հանձնաժողովն արդեն առանձնացրել է լավագույն եռյակը, որոնցից առաջին տեղը գրաված տարբերակը ներկայացվելու է Եվրոպայում, իբրև Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի լոգո: Այն կներկայացվի նաև նոյեմբերին` Հռոմում կայանալիք Բոլոնիայի հետամուտ խմբի նիստի ժամանակ: Դրանից հետո Հայաստանի` իբրև Բոլոնիայի քարտուղարությունն ստանձնած երկրի, բոլոր միջոցառումները մինչև 2015 թվականը՝ քարտուղարության ժամկետի ավարտը, կանցկացվեն այդ տարբերանշանի ներքո՝ միջազգային հարթակներում արտացոլելով Հայաստանն իբրև հյուրընկալող երկիր, և Երևանը` իբրև եվրոպական կրթական տարածքի մայրաքաղաք”,- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը: Այնուհետև մրցութային հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչված երեք տարբերակների հեղինակները ներկայացրել և ցուցադրել են իրենց աշխատանքները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել