Բոլորս էլ խնդիրներ ունենք մեր կյանքում, սակայն քչերն են, որ ինչ-որ բան են անում դրանք հաղթահարելու համար։
Շատերն էլ նույնիսկ չեն ընդունում, որ որևէ խնդիր ունեն, ուր մնաց դա հասկանալու համար որևէ քայլ ձեռնարկեն։
Հաճախ մենք այնպիսի զգացում ունենք, ասես ինչ-որ բան այնպես չէ, և որ ամեն ինչ կարող էր ավելի լավ լինել։ Լինում են պահեր, երբ մենք հստակ գիտակցում ենք մեր կարողություններն ու ընդունակությունները ու հասկանում, թե ինչ կարող ենք անել մեր կյանքում։ Ցավոք այդ պահերրը երկար չեն տևում։ 
Հիմնական խնդիրը մեր այն մտածողության մեջ է կայանում, որը սահմանափակում է մեզ ինքնարտահայտվել կյանքում։
Մեր այդ համոզմունքները մեծ ազդեցություն են թողնում մեր մտածողության ու գործողությունների վրա։ Այնպես որ մենք շարունակ ապրում ենք միևնույն արդյունքով։
Այս համոզմունքներն իրականում ոչ մի բացատրություն, ապացույց չունեն և որպես կանոն բացասական են։ Դրանք մեզ ստիպում են մտտածել, որ մենք չենք կարող անել այս կամ այն բանը և, որ դրանք անհնար են, այնպես, որ փորձելու իմաստ էլ նույնիսկ չկա։
Այդպիսի բացասական ու անտեղի համոզմունքները վերաբերում են նույնիսկ մեր սոցիալական կյանքին ու «որոշում» արդյո՞ք մենք մեզ լավ կզգանք անծանոթնենրի հետ զրույցում, ճիշտ զուգընկեր գտնելու հարցում, մյուսներին տպավորելու համար, երկարատև հարաբերություններ ունենալու, սիրվելու, ուշադրություն գրավելու և այլ  հարցերում։
Ահա այդ համոզմուքներից մի քանիսը, որոնք մեծ ազդեցություն են թողնում ու խանգարում մեզ իքնարտահայտվել ու ապրել այնպես, ինչպես պետք է։


 1  Նա ինձնով չի հետաքրքրվի։

Դու երբեք չես իմանա։ Ինչևէ, մենք բոլորս էլ այդպես ենք մտածում, ինչի արդյունքում շատ ժամանակ մենք չենք մոտենում այն մարդկանց, ովքեր մեզ դուր են գալիս։ Եվ իհարկե շատ հնարավորություններ բաց թողնում դրա պատճառով։ Ո՞վ գիտի, միգուցե երկրորդ կեսդ նրանցից մեկն էր։
Բանը նրանում է, որ մարդիկ ոչինչ էլ չեն մտածում մեր մասին, մինչև որ մենք չենք մոտենում նրանց։ Նրանք հնարավոր է որոշակի աղոտ պատկերացում կազմեն մեր մասին, սակայն դա ոչինչ չի նշանակում։ Նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-որ մեկին երկար ժամանակ ճանաչում ես, սակայն գիտես, որ նրան դուր չես գալիս և այդ պատճառոով չես խոսում նրա հետ, սխալ ես վարվում։
Առաջին հերթին նրանք քեզ չգիտեն, այնպես որ դու ժամանակ ունես տպավորություն թողնելու, եթե այնքան քաջություն ունենաս ու հետաքրքիր մի բան ասես, կամ ցույց տաս։

 2  Որոշ մարդիկ պարզապես էքստրովերտներ են ծնվում ու շփման հրաշալի կարողություններ ունեն

Ո՛չ, դա այդպես չէ, նրանք այդպիսին դարձել են։ Այս աշխարհում յուրաքանչյուր կարողություն կարելի է սովորել և յուրաքնչյուրը կարող է կատարելագործել իր կարողությունները աշխատանքի շնորհիվ։
Եթե մտածում ես, թե շփվող մարդիկ կարողանում են զբաղեցնել մյուսներին իրենց շփվելու յուրահատուկ կարողությամբ, նշանակում հավատացած ես նաև, որ քեզ երբեք չի հաջողվի նմանվել այդ մարդկանց։ Եվ այս միտքը քեզ պարզապես սահմանափակում է ավելի բաց լինել ու ազատորեն մյուսների հետ խոսել։
Մինչև որ դու չկարողանաս այդ միտքն ավելի դրական մտքի հետ փոխել, ինչպես օրինակ «դա ժամանակ կպահանջի, սակայն ես ավելի ինքնավստահ կլինեմ մարդկանց մոտենալ ու  բացվել նրանց առաջ» դու արդյունքի չես հասնի։

 3  Ես բավականաչափ ... չեմ, և դրա համար նա երբեք  չի սիրի ինձ

Սա իսակապես սխալ միտք է։ Սա հենց այն է, ինչը տարբերում է վախեցած հակասոցիալական մարդկանց, ովքեր երբեք դուրս չեն գալիս հարմարավետության իրենց սահմանից, նրանցից, ովքեր կարողանում են հասնել այն ամենինին ինչ ցանկանում են, այդ թվում նաև այն կնոջը/տղամահրդուն, ում հավանում են։
Դու կարող ես մտածել, որ բավականաչափ լավը չես, հարուստ չես, խելացի չես, փորձառություն չունես և այլն։ Այսպիսի մտածողությունից պետք է ազատվել։ Փոխարենը կետրոնացիր առավելություններիդ վրա ու դրանք օգտագործելով առաջ շարժվել։ Այո, հեշտ չէ, սակայն հնարավոր է։ Միայն այս փոքրիկ փոփոխությունները կփոխեն կյանքիդ ընթացքը։

 4  Ես պարզապես կլինեմ այնպիսին ինչպիսին կամ ու ճիշտ մարդը կգտնի ինձ

«Գաղտնի ծածկագրը» գրքի մեջ հեղինակները նշում են.

Սա (լինելն այնպիսին ինչպիսին կաս) աշխատում է միայն այն դեպքում, երբ հստակ գիտես, թե ով ես, որոնք են ուժեղ կողմերդ ու ինչպես ես կարողանում հաջողությամբ արտահայտել դրանք։ Հաճախ այս խոսքերն օգտագործվում են որպես արդարացում չկատարելագործվելուն։ Այն, ինչ մեզանից շատերը ցույց են տալիս աշխարին մեր իրական եսը չէ, այլ տարիների ընթացքում ձեռք բերած վատ սովորություններն ու վախի հիմքում ընկած վարքը։ Մեր իսկական եսը թաղված է այն բաների հետում որոևք մեր մեջ անպաշտպանվածության զգացում են առաջացնում ու արգելափակում մեր քայլերը։ Այնպես որ ինքդ քո եսը լինելու փոխարեն կենտրոնացիր քո լավագույն եսի բացահայտման ու մշտապես այն մակերես հանելու վրա։

Դու կարող ես պարզապես նստել ու ոչինչ չփոխել և սպասել մինչև ճիշտ մարդը կգտնի քեզ։ Սակայն պետք է մշտապես աշխատես ինքդ քեզ վրա. փոքր քայլերը ի վերջո քեզ քո լավագույն եսը կդարձնեն ու կօգնեն ապրել այն կյանքը, որը ցանկանում ես ապրել։

 5  Նրանք վատ են խոսում իմ մասին

Սա պարզապես օրինակ է ու կարող է փոխարինել բոլոր այն դեպքերին, երբ մտածում ես թե մարդիկ չարախոսում, ծիածղում են արածներիդ կամ տեսքիդ վրա։
Այս միտքը չափազանց անտեղի է, սակայն շատերին է այն հետապնդում։ Սակայն, սա իրոք որ ծիծաղելի է, որովհետև սա մեզ ստիպում է մտածել, որ ամեն ինչ մեր շուրջ է պտտվում և որ բոլորը՝ նույնիսկ նրանք, ում հետ մենք երբեք չենք էլ խոսել, մեր մասին են խոսում։ Սա նշանակում է, որ մենք այնքան յուրահատուկ ենք, որ ուր էլ մենք գնանք, միայն մենք ենք բոլորի ուշադրության կենտրոնում և, որ նրանք դադարում են իրենց զրույցն ու սկսում մեր մասին քննարկել։ Մենք նաև մտածում ենք,  որ դրանք պարտադիր վատ մտքեր են, ինչի արդյունքում մենք դեպրեսիայի մեջ ենք հայտնվում ու կորցնում ինքնավստահությունը։
Իրականությունն այն է, որ 99 տոկոս դեպքում, մենք սխալվում ենք։ Մենք ավելի քիչ ենք հուզում մարդկանց, քան մեզ թվում է։ Այսպես մենք միայն վնասում ենք ինքներս մեզ ու խանգարում մեզ շփվել մյուսների հետ։ Մեք պետք է դադարենք ինքնակենտրոն լինել ու ամեն ինչ անձնական ընդունել՝ մտածելով, թե միայն մենք ենք, որ կարևոր ենք բոլորի համար ու բոլորի ուշադրության կենտրոնում։
Մարդիկ հնարավոր է մեր մասին խոսեն երբեմն, սակայն ինչո՞ւ պետք է դա բացասական լինի։

Այսպիսի բացասական մտքերը, որքան էլ չնչին թվան, մեծապես ազդում են մեր մտածողության ու վարքի վրա՝ թույլ չտալով մեզ ազատ լինել մարդկանց հետ։
Այնպես որ ազատվիր դրանցից ու տես, թե ինչերի ես իրականում ընդունակ։ 
Դուրս արի, շփվիր մարդկանց հետ, մասնակցիր զրույցներին այնքան, որքան կարող ես, ապրիր։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել