Միջադեպ՝ ՄԻԵԴ-ում ՀՀ-ն ներկայացնող դատավորների ընտրության ժամանակAravot.am-ը գրում է․

Այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանի Մխիթար Գոշի անվան գրադարանում շուրջ 15 րոպե ուշացումով շարունակվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը: Նշենք, որ երեկ հարցազրույցին չէր ներկայացել թեկնածուներից ՀՀ դատախազությունը ներկայացնող Հակոբ Ղարախանյանը: Հանձնաժողովի աշխատակազմից զանգահարել էին պարոն Ղարախանյանին՝ պարզելու՝ նա ներկայանալու՞ է քննության, թե՝ ոչ: Սակայն նա պատասխանել է, որ հրաժարվում է մասնակցել հարցազրույցի փուլին: Ինչպես երեկ տեղեկացրել ենք, դիտորդական առաքելություն իրականացնող «Իրավունքի Եվրոպա» կազմակերպությունը մի շարք խախտումներ և հովանավորչության դրսևորումներ էր արձանագրել. մասնավորապես, որ ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնի հավակնորդներ Արմեն Հարությունյանը, Նորա Կարապետյանը, Արայիկ Մելքումյանը փաստաթղթերը ներկայացրել են ժամկետից ուշ, բայց դրանք ընդունվել են: Այս հարցին անդրադարձավ ՍԴ նախագահ, ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի անդամ Գագիկ Հարությունյանը. «Այդ հարցերին կանդրադառնանք արդյունքների ամփոփումից առաջ, կքննարկենք, թե ինչ իրավիճակ է եղել, հանգամանքները, այնուհետև կանցնենք արդյունքների ամփոփմանը»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել