Life.panorama.am-ը գրում է․

Սարգիս Անանյանի բուժզննման երկրորդ փուլը դեռ չի կատարվել. պատճառը ֆինանսական խնդիրներն են
Ադրբեջանական գերությունից  Հայաստան վերադարձված Սարգիս Անանյանի բուժզննման երկրորդ փուլը դեռ չի կատարվել: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Սարգիս Անանյանի որդին` Նորայր Անանյանը: Նրա խոսքով՝ ֆինանսական խնդիրներ ունեն և չեն կարողանում տեղափոխել հորը բուժզննումը շարունակելու համար:
«Արյունը պետք է ստուգվի, ինչ-որ գործընթաց է նախատեսված, որ դեռ չի արվել: Եթե օգնող լինի հորս տեղափոխել, միգուցե հնարավոր է պետպատվերի շրջանակում դա անել: Այս ընթացքում հորս այցելել են թաղամասի բժիշկները, տնային պայմաններում որոշ բուժում է կատարվում: Երբ հայրս Հայաստան եկավ, ծունկը վնասված էր, ճիշտ է ամբողջությամբ ապաքինված չէ, բայց որոշակի դրական տեղաշարժ նկատվում է»,-ասաց Նորայր Անանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել