Elq.am-ը գրում է․
Երազելով երկար ու փարթամ մազեր ունենալու մասին՝ մենք մշտապես խորհուրդներ են հարցնում մեր ընկերուհիներից, հարազատներից եւ իհարկե, վարսահարդարներից։ Այս հոդվածում ներկայացնելու ենք մազերի մասին մի քանի առասպելներ, որոնք իբրեւ թե օգնում են առողջ մազեր ունենալու հարցում։ Գաղտնիք չէ, որ շատ իրավիճակներում մենք ենթարկվում ենք ընդունված կարծրատիպերի ազդեցությանը. այդպիսի մի ոլորտներից մեկն էլ մազերի խնամքն է։ Women’s Health պորտալը ներկայացնում է մի քանի խորհուրդ, որոնք ձեզ չեն հայտնի ոչ ձեր ընկերուհիները, ոչ էլ վարսահարդարները։ Չի կարելի մազերի խնամքի միջոցները գնել խանութներից Միայն գեղեցկության սրահներից եւ միայն պրոֆեսիոնալ միջոցներ։ Իհարկե, մազերի խնամքի պրոֆեսիոնալ եւ ճիշտ ընտրված միջոցը կարող է շատ ավելի լավ ու դրական ազդեցություն ունենալ ձեր մազերի վրա, քան այն, ինչ գնում են բոլորը։ Բայց շամպուն գնելիս կարեւոր է ոչ թե գինը, այլ նրա բաղադրությունը եւ միշտ չէ, որ թանկ միջոցը լավն է լինում։ Մասնագետները խորհուրդ են տալիս գնել նուրբ եւ մեղմ ազդեցություն ունեցող շամպուններ եւ մշտապես բնական յուղերով սնուցել մազերը։ Մազերը պետք է կտրել վեց ամիսը մեկ անգամ Չնայած տարածված կարծիք կա, որ մազերը պետք է վեց ամիսը մեկ անգամ կտրել, բայց եթե մազերը առողջ են, ճյուղավորված չեն, ապա մասնագետները պնդում են, որ կարելի է վարսահարդարին դիմել տարեկան երկու անգամ։ Բայց եթե մազերի ծայրերը ճյուղավորված են, ապա պետք չէ թողնել, որ այս գործընթացը շարունակվի, քանի որ արդյունքում շատ ավելի երկար մազեր պետք է կտրել՝ վնասված մազերից ազատվելու համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



