Փաստորեն ԵԽԽՎ-ի մեր պատվիրակությունը ու հատկապես Հերմինե Նաղդալյանը իրենց պահել են այնպես, ինչպես պետք էր՝ փորձելով խոչընդոտել այդ ծախու կառույցի կողմից ընդունված «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույց-բանաձևի ընդունումը։
Ասում ա, որ այս ծախու եվրոպական կառույցում անգամ անջատել են Նաղդալյանի խոսափողը, դադարեցրել են սինխրոն թարգմանությունը հայերենից ու ի վերջո դուրս են հրավիրել նրանց նիստերի դահլիճից։ Ու այ հենց դրա համար էլ ամենևին չեմ կիսում «ժողովրդի» տոնայնությունն ու մուննաթը Նաղդալյանի ու պատվիրակության հասցեին։ Շատ լավ են արել մերոնք, իսկ եվրոպացիների նման լկտի պահվածքից հետո, նրանք ոչ միայն պետք է դուռը շրխկացնելով լքեն ԵԽԽՎ-ն, այլ ընդհանրապես լքեն այդ խավիարասեր խոզանոցը։
Եվրոպացիների այս դեմարշից հետո պետք է հայտարարությունով հանդես գա մեր ԱԳՆ-ը (ուր ա թե, իրանք ինչպես միշտ էշի ականջում են քնած) ու հայտարարի առնվազն հարաբերությունների կասեցման մասին՝ ԵԽԽՎ-ի հետ։
Կից նյութն այստեղ