Life.panorama.am-ը գրում է․

«Իսկական ընկերը բարիքներից մեծագույնն է»,-ասել է ֆրանսիացի գրող Ֆրանսուա դըԼառոշֆուկոն: Ու թեև լավ ընկեր գտնելը դժվար գործ է, այնուամենայնիվ, ամենքս էլ ունենքգոնե մեկին, ում կարող ենք մեր մտերիմը համարել: Չմոռանանք նաև, որ լավ ընկեր գտնելըմի բան է, իսկ այդ ընկերությունը պահպանելն էլ՝ մեկ այլ բան: Life.panorama.am-ըներկայացնում է «Աստղային ընկերներ» խորագրով շարքը, որի շրջանակներումկանդրադառնանք հայկական շոուբիզնեսի ամենամտերիմ ներկայացուցիչներին, ովքերկպատմեն իրենց անցած ուղու, միմյանց բնավորության գծերի ու իրար հետ ունեցածուշագրավ, ջերմ պահերի մասին: Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում են երգիչներ Արմոն և Գևորգ Մարտիրոսյանը:
Ընկերները ծանոթացել են տարիներ առաջ, նրանք աշխատել են միևնույն ակումբում: Նրանք այսօր էլ երգում են նույն ռեստորանում, միասին հաճախ են մասնակցում համերգների:

Հետաքրքիր է, որ հենց Արմոյի խորհրդով է Գևորգ Մարտիրոսյանը մասնակցել «Հայաստանի ձայնը» նախագծին, միասին զուգերգով հանդես գալու առաջարկն էլ նրանն է եղել. «Մեր դուետից՝ «Շնորհավոր»-ից առաջ ես տեսահոլովակ չունեի, կարելի է ասել, որ ինքս մեծ ճանաչում ստացա հենց այդ տեսահոլովակի շնորհիվ»,-անկեղծանում է Գևորգը:
Նրա խոսքով՝ ամեն անգամ բեմից «Շնորհավոր» երգը կատարելու պահը իսկական տոնի է վերածվում. ինքն ու Արմոն երգի հետ կապված շատ հումորներ են անում. «Կարող ենք մի տղայի կանչել բեմ ու ասել, որ Սոնա Շահգելդյանի պես պարի»,-ծիծաղում է Գևորգը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



