ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ամենաոճային ու ամենանյաշկա քաղաքական գործւչ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ ամսի 10 հանրահավաքում օրակարգը ոչ ավել, ոչ պակաս մասնակից քաղաքացին է ձևավորելու...
Տիգրան ջան, գիտենք, որ դու պաթետիկ ճառերի մեծ սիրահար ես ու քո համար պռոբլեմ չի Վեզուվ հրաբխի վրա ծառով ու լավայով սիրո խոստովանություններ անելը, բայց դե պետք չէ էլի այս աստիճան։ Ի՞նչ ա նշանակում քաղաքացին ա հանրահավաքի օրակարգը ձևավորելու։ Էդ ո՞ր հանրահավաքին, էն էլ բազմահազար հանրահավաքին օրակարգ ձևավորողը կարա լինի շարքային միտինգավորը։ Ասենք բերեք 20000 հոգու ավտոբուսներով հրապարակ լցնեք, հիմա էդ 20000-ն էլ օրակարգ ե՞ն ձևավորելու...
Իհարե ոչ, դա ծիծաղելի է, որովհետև օրակարգը ձևվավորել ու ձևավորում են հանրահավաքի կազմակերպիչ քաղաքական գործիչները, իսկ Ուրիխանյանի ասածը պարզապես պոպուլիզմ էր, թե բա տեսեք-տեսեք՝ ժողովրդի հետ-ժողովրդի համար-ժողովրդի գլխավորությամբ։
Ի դեպ, օրակարգի ձևավորման մասին մի բան էլ. ասում են Դեմիրճյանն ա տվայտանքների մեջ ու եթե իր ՀԺԿ կուսակցությունը պաշտոնապես չդարձնեն հանրահավաքի կազմակերպիչ, ապա նա չի մասնակցի Երևանի հանրահավաքին, ինչպես չի մասնակցում մարզայիններին։ Էս մարդուն կարելի ա հասականալ, որովհետև ՀԱԿԿ դառած ՀՀՇ-ն չի դադարեցնում Դեմիրճյանի ՀԺԿ-ն կլանելու ու ասիմիլացնելու փորձերը, դե իսկ Դեմիրճյանն էլ էն տղան չի, որ տենց հեշտ ու հանգիստ հպատակվի Զուրաբյան&Co-ին։