Երեւի հիշում եք, թե ամիսներ առաջ ինչպիսի կրքեր էին բորբոքվել ՀՀ Ազգային ժողովում` արտասահմանյան պատվիրակությունների ձեւավորման եւ գայթակղիչ գործուղումների մեկնման շուրջ: Հիմա է պարզ դառնում, որ պատվիրակություններ ձեւավորողների մտքով երբեւիցէ չի անցնում, թե միջազգային հարաբերությունների ոլորտից պատկերացում անգամ չունեցող պատգամավորներն ինչ խնդիրներ պիտի փորձեն լուծել այդ ատյաններում, ինչպես պիտի իրենց համեստ կարողություններով /իհարկե` մտավոր/ դիմագրավեն թուրք-ադրբեջանական լոբբիստական ահագնացող գործողություններին: Եւ ահա արդյունքը. Ինչպես գրում է «Ժողովուրդ» թերթը . «Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ Ստրասբուրգում, ուղղակի խայտառակություն էր»:

Հայաստանյան պատվիրակության անդամները չկարողացան ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ոչ միայն կանխել, այլև գոնե՝ անվանափոխել «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույց-բանաձևի ընդունումը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ մեր պատվիրակության ղեկավար Հեղինե Նաղդալյանի ոչ խոհեմ պահվածքի պատճառով նիստի ժամանակ անջատել են նրա խոսափողը, դադարեցրել հայերեն թարգմանությունն ու հայկական պատվիարակությանը դուրս են հանել նիստերի դահլիճից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եվրոպական խորհրդարականների եւ հայաստանյան պատվիրակության «ջանքերի» շնորհիվ հիմա էլ դարձավ Ադրբեջանի օկուպացված տարածք, իսկ մենք` արցախցիներս էլ` օկուպանտներ: 
Որտե՞ղ կլինի մեր հաջորդ կանգառը, Եվրոպաներում ճամփորդող հարգարժան պատգամավորներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել