Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։
5. Էցի – սառցե մումիա

Սառցե մումիան հայտնաբերվել է Տիրոլյան Ալպերում 1991 թ.-ին։ Ըստ փորձագետների՝ այն ավելի քան 5000 տարվա վաղեմություն ունի։ Հատկանշական է, որ այն 7 մարդիկ, ովքեր գտել են սառցե մումիան ու զբաղվել դրա ուսումնասիրությամբ, 13 տարվա ընթացքում մեկը մյուսի հետևից մահացել են իրենց բնական մահով։ Առաջինը ավտովթարից մահացավ դատաբժշկական քննիչ Ռայներ Հեննը։ Հաջորդը մահացավ ալպինիստ Կուրտ Ֆրիցը։ Հուսինը (հսկայական ձնակույտ) ընկավ Ֆրիցի վրա։ Հելմուտ Սիմոնը՝ էցին գտած անձնավորությունը, պատահաբար ընկավ զառիթափից։ Դիտեր Վարնեկը՝ այն մարդը, ով մասնակցել էր Սիմոնին փրկելուն ուղղված օպերացիային, կարճ ժամանակ անց մահացավ սրտի կաթվածից։ «Սառցե մումիան» համարվում է մեր ժամանակների ամենահայտնի նզովքներից մեկը։
4. Լացող տղայի գեղանկարը

«Լացող տղա» գեղանկարը փակցված էր Եվրոպայի մի շարք տների պատերին։ Այդ տների մեծ մասը հրդեհների արդյունքում այրվեցին։ Զարմանալին այն է, որ արցունքոտ աչքերով տղայի նկարն անվնաս էր մնում, թեպետ տներն ամբողջովին կրակի բաժին էին դառնում։ Բայց սա դեռ ամենատարօրինակը չէ։ Ամենատարօրինակը դեռ առջևում է։ Այս չարաբաստիկ գեղանկարի հեղինակ մադրիդցի նկարիչը պնդում էր, որ գեղանկարի բնորդը մի որբ թափառաշրջիկ էր, ում ծնողները մահացել էին իրենց տանը բռնկված հրդեհի արդյունքում։ Մի հոգևորական, ով լավ էր ճանաչում այս որբ տղային, զգուշացրել էր մադրիդցի նկարչին, որ այն վայրերը, որտեղ տղան հայտնվում էր, հրդեհվում ու այրվում էին։ Նկարիչը չհավատաց հոգևորականին ու տղային իր արվեստանոց տարավ, որպեսզի այնտեղ նկարի նրա դիմանկարը։ Որոշ ժամանակ անց արվեստանոցն այրվեց, և նկարիչը, վախենալով կատարվածից, որոշեց ազատվել գեղանկարից։
3. «Հոուփ» ադամանդ

«Հոուփ» ադամանդը համարվում է աշխարհի ամենաթանկարժեք քարերից մեկը։ Դրա մասին բազմաթիվ գաղտնիքներ ու առասպելներ կան։ 1600-ականներին ադամանդը գողացաբ հնդկական տաճարից, որտեղ այն զարդարում էր Սիտա աստվածուհու արձանը։ Դրանից հետո քրմերն անիծեցին ադամանդի բոլոր հաջորդ տերերին և նրանց ողջ ցեղը։ Բոլոր նրանք, ում ձեռքում հայտնվում էր այս ադամանդը, մահանում էին սարսափելի մահով։ Նրանց թվում էր նաև Մարիա Թերեզա Լուիզա Սավոյացին՝ Լամբալի արքայադուստրը։ Հեղափոխության ընթացքում ամբոխը խոշտանգեց նրան, և նա մահացավ։ Այն ոսկերիչները, ովքեր զբաղվել էին այս թանկարժեք քարի երեսակմամբ, նույնպես մահանում էին խորհրդավոր պայմաններում։ «Հոուփ» ադամանդը ներկայումս գտնվում է Ամերիկայի հայտնի ցուցասրահներից մեկում։
2. «Կոխինուր» ադամանդ

Այս թանկարժեք քարի նզովքը շատ նման է «Հոուփ» ադամանդի նզովքին, սակայն Կոխինուրի պատմությունը առանձնահատուկ է նրանով, որ այն երջանկություն ու հաջողություն է բերել կանանց և սարսափելի մահ՝ տղամարդկանց։ Զուր չի ասվում հայտնի երգում, որ ադամանդները հենց աղջիկների լավագույն ընկերներն են։ Փաստորեն անգամ ադամանդն է գենդերային խտրականություն դնում, միայն թե այս դեպքում տուժողները տղամարդիկ են։
1. Սուպերմենին ստեղծողների վրեժը
Կինոնկարներում կամ հեռուստաշոուներում Սուպերմենի դերը խաղացած դերասանների մեծ մասը մահացել են անսպասելի մահով։ Սուպերմենի դերակատարներից ոմանք ինքնասպանություն էին գործում, մյուսները մահանում սարսափելի հանկարծահաս հիվանդությունների պատճառով։ Շշուկներ են պտտվում այն մասին, որ Սուպերմենի նախնական կոմիկսների ստեղծողները նզովել են իրենց ստեղծած հերոսին այն բանից հետո, երբ հրաժարվել նրանց հանձնել հեղինակային իրավունքները և զրկել են կլորիկ գումարից, որը նրանց պետք է վճարեին իրենց ստեղծագործության դիմաց։
Սուպերմենին ստեղծողների վրեժը համարվում է մերօրյա ամենատխրահռչակ նզովքներից մեկը։ Դե ինչ, տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները այն դերասանների կյանքում, ովքեր նկարահանվել են այս հայտնի սուպերհերոսի մասին վերջին կինոնկարներում։ Հուսանք, որ նզովքն արդեն կորցրել է իր ուժը և այլևս չի տարածվի ոչ մի դերասանի վրա։



