«Քաղաքական շրջանակներում դարձյալ ակտուալ է դարձել ԱԱԾ պետի համար մղվող պայքարը: Հիշեցնենք, որ շուրջ 10 տարի է ԱԱԾ-ն ղեկավարում է Գորիկ Հակոբյանը:

Վերջինիս պաշտոնավարումը կասկածի տակ դրվեց 2009 թ., սակայն Սերժ Սարգսյանը 2011 թ. փետրվարի 17-ի հրամանագրով ամրագրեց Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը մինչև 2016 թ. փետրվարի 16-ը:

Չնայած դրան` Գորիկ Հակոբյանը գրեթե ամեն օր ցանկություն է հայտնում հեռանալու մասին, և դրա մասին հայտնի է շատերին:

ԱԱԾ պետի պաշտոնի մասին է երազում ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը` Քեթրինի Միհրանը, որի երկու քեռիներն էլ առնչություն ունեն համակարգի հետ։ Սակայն քեռիների գործոնը չէ, որ երազանքի առիթ է դարձել Պողոսյանի համար»,-գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել