«Ժողովուրդ»-ին լուրեր են հասել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ եթե հոկտեմբերի 10-ին Երևանի Ազատության հրապարակում 30 հազարից ավել մասնակիցներ լինեն, Ծառուկյանը կընդունի առաջին նախագահի առաջարկը և կոշտ պահանջներով հարթակ կբարձրանա: Ու երբ Ծառուկյանը կոնկրետ հայտարարություն անի, արդեն դժվար կլինի հետ կանգնելը:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս առնչությամբ պարզաբանումներ ստանալ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից. «Նախ հանրահավաքը հրավիրվում է ոչ միայն ԲՀԿ-ի, այլև ԺԿ-ի և ՀԱԿ-ի, ինչպես նաև՝ բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից:
Երկրորդ՝ հանրահավաքը այսպես, թե այնպես լինելու է բազմամարդ: Եվ երրորդ՝ օրակարգ ձևավորողը հենց հանրահավաքի մասնակից քաղաքացին է լինելու»,- ասաց նա: Հավելենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ արդեն իշխանափոխության պահանջ է բարձրացրել Վանաձորում»,-գրում է թերթը: