Galatv.am-ը գրում է.
Ինչու Հոնկոնգում ակցիայի ցուցարարները չեն «հանձնվում», իսկ Ռուսաստանում ցուցարարները ձախողվեցին,- The Washington Post-ում հրապարակված հոդվածում հարցադրում է Գարի Կասպարովը` Human Rights Foundation-ի նախագահը: Պարզ պատասխանն է` հոնկոնգցիները սովորել են իրենց հատուկ կարգավիճակին ու Չինաստանի մյուս քաղաքացիների համեմատ առանձնակի իրավունքներին: Իսկ Ռուսաստանում Պուտինն արագ հանգցրեց ժողովրդավարության կրակը. 1990-ականների կոռուպցիայի ու քաոսի մասին հիշողությունները շատերին տհաճ են:
«Շնորհիվ 10 տարիների, որոնց ընթացքում հակաժողովրդավարական քարոզչություն է տարվել ու ոչնչացվել է քաղաքացիական հասարակությունը, ռուսները մտավախություններ ունեն և ոչ անհիմն, որ Պուտինի տապալումը կարող է հանգեցնել ինչ-որ էլ ավելի վատ բանի»,- ասվում է հոդվածում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



