Panorama.am-ը գրում է.
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիկսին։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի և, մասնավորապես, մարդու իրավունքների հանձնակատարի դերը՝ ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորում ենք ինչպես Եվրոպայի խորհրդի, այնպես էլ՝ միջազգային այլ ատյանների հետ համագործակցությունը: Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի բոլոր հիմնական փաստաթղթերը և համապատասխան բարեփոխումներ է իրականացրել այդ ուղղությամբ», - ասել է նախարար Նալբանդյանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիլս Մյուժնիկսը նշել է, որ Երևան է ժամանել բավականին հագեցած աշխատանքային օրակարգով՝ նպատակ ունենալով առավել խորացնել Հայաստանի տարբեր կառույցների հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հաստատված արյունավետ համագործակցությունը։
Նախարար Նալբանդյանը և հանձնակատար Մյուժնիկսը դրական գնահատել են Հայաստան - Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի իրագործման ընթացքը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



