Life.panorama.am-ը գրում է․
Քիչ առաջ Life.panorama.am-ը տեղեկացրեց, որ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնում Աբրամ Բախչագուլյանին փոխարինել է ՀՀ Սփյուռքի փոխնախարար Արմեն Հայրապետյանը: Ներկայացնում ենք հարցազրույց ՍԱՊԾ նորանշանակ պետի հետ:
-Պարոն Հայրապետյան, ե՞րբ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնը ստանձնելու առաջարկ ստացաք:
-Ուրբաթ օրը:
-Սպասելի՞ էր ձեզ համար:
-Շատ անսպասելի էր:
-Ձեզ ժամանակ տրվե՞լ է մտածելու համար:
-Ժամանակ տրվել է, մտածել եմ, քայլս հավասարակշռված է:
-Որքանով տեղյակ եմ ոլորտին ծանոթ չեք:
-Այո, ոլորտին ծանոթ չեմ, ինձ պաշտոնն առաջարկելիս, երևի, հաշվի են առել իմ կազմակերպչական ունակությունները: Վարչապետի կողմից եղավ առաջարկություն, դրված են լուրջ հանձնարարություններ: Երբ քիչ առաջ ինձ աշխատակազմին ներկայացնում էին, ես ասում էի, որ բարեխիղճ արդյունավետ աշխատանքով պետք է կարողանանք կատարել ղեկավարության բոլոր հանձնարարությունները:
-Ամեն դեպքում դուք դիվանագիտական ոլորտում եք փորձված, հյուպատոս եք աշխատել, Սփյուռքի նախարարությունում եք աշխատել, դա և գյուղատնտեսության ոլորտը շատ տարբեր են իրարից, դժվար չի՞ լինի:
-Իհարկե, ծանր և դժվար կլինի, բայց կարծում եմ, որ աշխատակազմի հետ միասին կհաղթահարեմ խոչընդոտները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



