Սովորաբար երբ մեր տանը խնդիր է ծագում՝ փորձում եմ այն չհանել ընտանիքից դուրս, քանի որ դրսեցուն դա ո՛չ հետաքրքրում է և ո՛չ էլ նա պատրաստակամ է այն լուծելուն. սեփականն էլ բավարար է իրեն: Երբ հայաստանցի ընդդիմադիրը խնդիրներ է ունենում՝ նա անպայման փորձում է դրանք միջազգայնացնել. դա նման է սովետի ժամանակների՝ խնդիրները Մոսկվայում լուծելու ավանդույթին: Մի ժամանակ ես կարծես թե դեմ չէի, որ մեր խնդիրները բարձրաձայնվեին ԵԽԽՎ-ում, բայց այսօր ես դեմ եմ դրան: Եթե կարող ես՝ քո խնդիրները լուծիր քո հայրենիքում, եթե չես կարող՝ իզուր մի հանիր դուրս, միևնույն է, եվրոպացիք քեզ այդ հարցում չեն օգնելու, իսկ պետք եղած դեպքում կօգտագործեն քո երկրի դեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



