Show must go on...

Ուսիչների տոնին բազմաթիվ ուսուցիչներ շնորհավորանքներ ստացան ու ժպտացին: Ես շնորհակալ եմ այն ուսուցիչներից ովքեր ինձ տվել են մտածելու և ճիշտը տեսնելու իրենց փորձը: Ուսւցիչները այսօր բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնք պետք է պետության ուշադրության կենտրոնում լինեն ու շտկվեն: Շնորհավոր տոնդ իմ ուսուցիչ:

Առևտրականները քաղաքացիական պայքարը թողնելով՝ անցնում են քաղաքական դաշտ: Այ այստեղ նրանք հաստատ պարտություն կկրեն, որովհետև նրանց կսկսեն որոշ ուժեր օգտագործել իրենց նպատակների համար ու կմոռանան ամենահարմար առիթով: Բազմաթիվ օրինակներ կան, երբ քաղաքացին առանց քաղաքական պայքարի հասել է իր նպատակին, իսկ այն պայքարները որոնք թևակոխել են քաղաքական դաշտ արագ մարել են:

Եռյակի հանրահավաքների ասելիքները չեն փոխվում, նույն հարցերը ու հոկտեմբերի 10-ի կոչերը: Հոկտեմբերի 10-ից հետո ԲՀԿ-ն ու իր թիմը խորը քաղաքական ճգնաժամի մեջ կընկնեն, որովհետև շատ խոստումներ են տվել ու դժվար թե կարողանան ինչ-որ բան անել: Այնպես , որ ժողովրդի հույսերը չեն արդարանա, իսկ ակնկալիքները չեն իրականանա ու ժողովուրդը մեծ հիասթափույուն կապրի: Այսպես ասած՝ Եռյակն ինքն իր հետ պայքաորւմ նոկաուդի կենթարկվի ու կոմայի մեջ կընկնի:

Զարուհի Փոստանջյանը ընդդիմանում է ընդդիմությանը: Նա դեմ է եռյակին, իսկ եռյակը դեմ է նրան: Ինչպես կասեր Ֆրեդի Մերկուրին Շուն շարունակվում է, սակայն այս շուն առանց հստակ դերերի բաժանման է ընթանում, իսկ մասնակիցները իրար չեն հասկանում, այդ իսկ պատճառով կարդաբալետային երեկոների անավարտ շունչը դեռ մնալու է եռյակի սրտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել