97 տարեկան հասակում կյանքից հեռացել է համաշխարհային թատրոնի մեծերից մեկը՝ ռուս մեծ բեմադրիչ ՅՈՒՐԻ ԼՅՈՒԲԻՄՈՎԸ...
Երջանիկ եմ, որ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԻ մի քանի փորձի ներկա եմ եղել, խոսք եմ ասել նրա մի քանի բեմադրությունների քննարկումների ժամանակ, գրել եմ Բուդապեշտում բեմադրված ,,Երեք գրոշանոց օպերա,,-ի մասին...
Ապրում եմ ,,Համլետի,, , ,,Վարպետը և Մարգարիտա,,-ի , ,,Արշալույսներն այստեղ խաղաղ են,,-ի ցնցող տպավորությունների տակ...
Իսկ նրա ,,Տասն օր, որոնք ցնցեցին աշխարհը,, և ,,Բարի մարդը Սիչուանից,, բեմադրություններն ինձ համար ծրագրային և դասական արժեքներ են:
Ավարտվեց փոթորիկներով լեցուն կյանքը, սովետական վերջին ՄԵԾ այլախոհի մարմինն ու հոգին հանգստացան...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=561393810631748&set=a.196877563750043.34024.100002834036373&type=1&permPage=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել