![]()
Lurer.com-ը գրում է.
Ուկրաինայի հարավի հակամարտությունն արդեն խլել է 3 հազար 627 մարդու կյանք, ևս 8 հազար 447-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Հոկտեմբերի 4-ին նման տվյալներ է ներկայացրել ՄԱԿ-ի հումանիտար հարցերով զբաղվող վարչությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, զոհերի ցանկում հայտնվել են նաև մալայզիական կործանված ինքնաթիռի ուղևորները: Ըստ ՄԱԿ-ի ներկայացրած տվյալների՝ հակամարտության գոտում ապրում է ավելի քան 5 մլն մարդ: Նրանցից 379 հազարը տեղափոխվել է այլ շրջաններ, իսկ 426 հազրան՝ այլ երկրներ: Համաձայն զեկույցի՝ Ուկրաինայի հարավում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից 3 շաբաթ անց զինադադարը պարբերաբար խախտվում է:
«Գրեթե ամեն օր ստանում ենք տեղեկատվություն հարավում զինադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ: Իսկ Դոնցեկում և Լուգանսկում կրակահերթերը շատացել ու ուժգնացել են»,- ասված է զեկույցում:



