Tert.am-ը գրում է.
«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը մեծ կարևորություն չի տալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ արդեն մոտենում է ավարտին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը։
«Այդ հայտարարությունը չէի ասի՝ ոչինչ չի նշանակում, բայց միևնույն ժամանակ՝ այն չափազանց զգուշավոր է և դեռևս տեղ է թողնում կասկածներ ունենալու հոկտեմբերի 10-ին դրանք ստորագրելու կապակցությամբ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Քաղաքագետը նշեց, որ ինքը կասկածներ էր հայտնել, որ ՀՀ-ն հոկտեմբերի 10-ին էլ չի ստորագրի փաստաթուղթը՝ ելնելով օբյեկտիվ գործոններից, այն է՝ եթե Ռուսաստանը չլուծի Բելառուսի և Ղազախստանի խնդիրները։ «Իսկ նրանց դժգոհությունները հաղթահարված չէին մինչև վերջին շրջանը, և այս օրերին տեղեկություն եղավ, որ հանձնարարություն է տրվել Ղազախստանին և Բելառուսին վերաբերող այն հատվածները, որոնք այդ երկու երկրի սրտով չեն, պայմանագրից հանել։ Այսինքն՝ չստորագրվելու մասին իմ գնահատականները հենվել են այդ հիմքերի վրա»,-ասաց նա։
Շարունակությունն՝ այստեց



