liska-suren-khachatryan

GalaTV.am-ը գրում է.

Սյունիքում սկսվել է նոր ստորագրահավաք: Այս անգամ ստորագրահավաքի մասնակիցները պահանջում են Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակված Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը: Հասարակական գործիչ Ռուբեն Հակոբյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը եւ ասաց, որ նախաձեռնությունը «Կապան» քաղաքացիական շարժմանն է: Իսկ շարժմանը միացել են Սյունիքի մարզի տարբեր քաղաքների ու գյուղերի ներկայացուցիչներ, քաղաքացիներ նաեւ Հայաստանի մյուս բնակավայրերից:

«Կապան քաղաքացիական շարժում» -ը ֆեյսբուքյան իր էջում եւս հայտարարություն է տարածել, որով  հայտնում են իրենց  զայրույթն ու անհամաձայնությունը Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելու կապակցությամբ:

Հայտարարությունում ասվում է. «Խորհրդային տարիներին Սուրիկ Խաչատրյանը երեք անգամ դատապարտվել է քրեական հանցագործությունների համար: Անկախության տարիներին Խաչատրյանը և նրա շրջապատը բազմիցս առնչվել են մի շարք աղմկոտ հանցագործությունների հետ: Այդպիսի կենսագրության և վարք ու բարքի տեր մարդուն Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելը գնահատում ենք որպես արհամարհանք Սյունիքի և ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ, Սյունիքում քրեական մեթոդների վերջնական ամրապնդմանն ու արտագաղթն արագացնելուն ուղղված քաղաքականություն:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել