Lragir.am-ը գրում է.

Ադրբեջանական մամուլում հրապարակվել է Կրեմլի փորձագետ Սերգեյ Մարկովի հարցազրույցը, որտեղ նա հայտնում է հայ, ռուս եւ ադրբեջանցի դիվանագետների ինչ որ բանակցությունների մասին, որին հետագայում կարող են միանալ թուրք դիվանագետները: Նշվում է, թե քննարկվում է առաջին փուլում ղարաբաղյան 7 շրջանների ազատումը Հայաստանի ապաշրջափակման դիմաց:

Ավելի վաղ ադրբեջանական մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը քննարկում են մի ծրագիր, ըստ որի Ադրբեջանը, ստանալով շրջանները, ճանապարհ կտրամադրի Հայաստանի ու Ռուսաստանի հաղորդակցության համար:
Հավանական է, որ Մարկովը նկատի ունի հենց այս ծրագիրը, եւ այն քննարկում են ադրբեջանցի եւ ռուս դիվանագետները:
Ռուսաստանի ինչի՞ն է պետք Հայաստանի ապաշրջափակումը: Ռուսաստանը, Երեւանին ներգրավելով եվրասիական կասկածելի նախագծերում, բախվել է գրեթե անհաղթահարելի խոչընդոտի: Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ չկա ոչ միայն ընդհանուր սահման, այլեւ բնականոն հաղորդակցություններ: Ներկայում գործում է միայն մեկ ցամաքային ճանապարհ, Վրաստանով, որը չի կարելի հուսալի համարել ոչ միայն աշխարհագրական ու կլիմայական, այլեւ Վրաստանի քաղաքական դիրքորոշման պատճառով, որն ինտեգրվում է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին:
Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, Մոսկվայի մտահղացմամբ, պետք է Վրաստանը «վերադարձներ» ռուսական քաղաքականության մեջ: Սակայն վրաց ժողովուրդն ու նրա ղեկավարությունը բավական սթափ էին իրավիճակը գնահատելու համար: Վրաստանը չի համաձայնվել բացել Աբխազական երկաթուղին Մոսկվայի պայմաններով:
Մոսկվային անհրաժեշտ է նոր ճանապարհ դեպի Հայաստան, իսկ այն կարող է անցնել միայն Ադրբեջանով: Հայաստանը համարելով իր գրպանում, Մոսկվան ձեռնամուխ է եղել Բաքվի հետ բանակցությունների: Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար կիրառվեցին տարբեր միջոցներ, ընդհուպ ռազմական էսկալացիան օգոստոսին: Սակայն այդ քայլերը արդյունք չտվեցին, եւ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ շարունակում է մնալ միայն ռազմա-վիրական անկայուն ճանապարհը:
Ռուսաստանի պաշտոնյաները բացահայտ խոսում են Ռուսաստանի ու Ադրբեջանի մերձեցման մասին: Սակայն, Բաքվի որոշ փորձագետներ արդեն կասկածներ են հայտնում, որ եթե Ռուսաստանին չհաջողվի համոզել Հայաստանին հանձնել մի քանի շրջաններ, Բաքուն չի ապաշրջափակի Հայաստանը, եւ Մոսկվան ստիպված կլինի հարցն այլ կերպ լուծել:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել