Replik.am-ը գրում է.

«Ես կողմ եմ ուկրաինական պետության ամբողջականությանը, որպեսզի այնտեղ չլինեն սառեցված հակամարտություններ, որոնք նման կլինեն ղարաբաղյան հակամարտությանը, որն իր մեջ միշտ վտանգ է պարունակում»,- Euronews-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Ես կողմ չեմ այն մոտեցմանը, երբ հայտարարվում է, թե Ղրիմը ժամանակին սխալ ձևով տրվել է Ուկրաինային, որ այն իրականում ռուսական տարածք է և այլն: Սա սխալ, մոտեցում է: Եթե այդպես է, եկեք վերադառնանք Բատիա խանի ժամանակներ: Այս դեպքում անհրաժեշտ կլինի Ղազախստանին, Մոնղոլիային կամ ինչ-որ այլ երկրի հանձնել Ռուսաստանի, Արևմտյան Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի գրեթե ողջ տարածքը»,-ասել է Լուկաշենկոն` հավելելով, որ իմաստ չկա վերադառնալ այդ ժամանակներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել