Tert.am-ը գրում է․
Հոկտեմբերի 4-ին Ուսուցչի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվել են մի խումբ ուսուցիչներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հանրապետության տարբեր մարզերից և Երևանից ԱԺ այցելած ուսուցիչներին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ: Ուսուցչի օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար հանրապետության տարբեր դպրոցների մանկավարժներ պարգևատրվել են ԱԺ պատվո մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով և անվանական ժամացույցներով: Պարգևները հանձնել է ՀՀ ԱԺ նախագահը, ով շնորհավորելով ուսուցիչներին ասել է.
«Հարգարժան ուսուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ: Այս տոնը մեր հանրության ամենասիրելի տոներից մեկն է, քանզի վարժապետը, ուսուցանողը մեր ժողովրդի կողմից միշտ էլ եղել է հարգված, գնահատված, և նրա նկատմամբ մենք միշտ տածել ենք ակնածանք ու պատկառանք, լցված եղել երախտագիտությամբ: Պատահական չէ, որ հայոց առաջին ուսուցիչը` Մեսրոպ Մաշտոցը, իր ազգանվեր գործունեության համար սրբացվել է ու պաշտամունքի է արժանանում:
Գրի, գիտության, կրթության նկատմամբ հայ ժողովուրդը դարեր ի վեր դրսևորել է ակնածալի վերաբերմունք, հաճախ ծնողն իր վերջին ինչքն է զոհաբերել` զավակին արժանավոր կրթություն տալու համար, անգամ տնից-տեղից կտրելով` հեռու ափերում իր ժառանգի ճակատագիրը վստահել է ուսուցչին` անվերապահորեն ապավինելով նրա մասնագիտական առաքելությանն ու մարդկային արժանիքներին:
Անգնահատելի է ուսուցչի դերն աճող սերնդի կրթության, դաստիարակության, կայացման գործում: Դուք եք, սիրելի ուսուցիչներ, որ ձեր նվիրված ու հոգատար աշխատանքով մեծապես նպաստում եք մեր հասարակության վաղվա քաղաքացու ձևավորմանը, դուք եք, որ գիտելիքների hետ մեկտեղ սերմանում եք հայրենասիրություն, մարդկայնություն, պատասխանատվության գիտակցում ու քաղաքացիական կեցվածք: Եվ պատահական չէ, որ դպրոցին հրաժեշտ տալիս, շրջանավարտները հեռանում են արցունքներով լի աչքերով. դրանք երախտիքի, սիրո, հարազատից բաժանման արցունքներ են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



