Tert.am-ը գրում է․
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված` ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն ԱԺ-ն ընդունվել է առաջին ընթերցմամբ՝ Զարուհի Փոստանջյանը համարում է մի փոքր առաջընթաց, որը սակայն, ոչ այդքան իրավական, որքան բարոյական համատեքստում է։ ԱԺ մեծամասնության քվեարկությունը հօգուտ նախագծի՝ Փոստանջյանի համար անակնկալ չէր, քանի որ հանձնաժողովի նիստից արդեն պարզ է եղել, որ ՀՀԿ-ն դեմ չէ նախագծին, չնայած փոփոխված տարբերակով։
«Մեծ հույսեր չեմ կապում, բայց քայլ էր, փոքր-ինչ առաջընթաց»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 45 հոդվածում առաջարկվում է կատարել լրացում, որը վերաբերում է կարգազանց պատգամավորներին: Իսկ կարգազանց են համարվում այն պատգամավորները, ովքեր աղմկում են, վիրավորական արտահայտություններ թույլ տալիս, խախտում կարգը: Նախատեսվում է ավելացնել կարգազանց պատգամավորներին պատժելու դրույթները, օրինակ՝ կպատժվեն այն պատգամավորները, ովքեր գրանցվում կամ քվեարկում են բացակա պատգամավորների փոխարեն: Եվ այդ ժամանակ նիստը վարողը ոչ միայն հայտարարություն է անում կարգազանց պատգամավորի վերաբերյալ, այլ նաև հաղորդում է ուղարկում իրավապահ մարմիններին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



