Panorama.am-ը գրում է․
Հռոդոս կղզում ավարտվեց հերթական 12-րդ Համաշխարհային հանրային ֆորումը, որի հիմնադիր նախագահն է Վլադիմիր Յակունինը: Բնական է, որ հիմնական բանավեճը ընթանում էր աշխարհում սրվող իրավիճակի և դրա լուծման ուղիների շուրջ. այս մասին ես կգրեմ մյուս անգամ: Իսկ հիմա կցանկանայի կանգ առնել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի` խիստ և հստակ ելույթի վրա: Նա խոսում էր շատերին` այդ թվում և մեզ` հայերիս հուզող խնդիրների մասին: Սակայն գործընկեր-լրագրողներից շատերը ընդամենը մեկ-երկու արտահայտություն ցիտեցին նրա ելույթից: Եվ դա, կարելի է ասել, պատասխան արձագանքն էր: Չէ՞ որ Չեխիայի նախագահը սկսեց ելույթը «Ես ատում եմ լրագրողներին, մանավանդ քաղաքական մեկնաբաներին» արտահայտությամբ:
Անձամբ ես այս որևէ կերպ չարձագանքցի այդ կասկածելի խոսքերին: Առաջինը, որովհետև լսել էին նրանից նման մի բան մոտ 5 տարի առաջ Վիեննայում, երբ մեծ քանակությամբ բարձրաստիճան քաղաքական գործիչների մասնակցությամբ ընթացող համաժողովի ընթացքում Զեմանը հայտարարեց. «Բոլոր քաղաքական գործիչները չեն սիրում լրագրողներին, սակայն վախենում են դա խոստովանել: Իսկ ես չեմ վախենում»:
Դահլիճում ներկաներից ոչ ոք նրան չհակադարձեց: Բոլորը քթի տակ ժպտում էին: Ինչ Զեմանի լեզվին է, մնացածների մտքո՞ւմ է:
Երկրորդը` դա մեր գործը չէ: Մենք դե գիտենք, որ հայաստանյան քաղաքական գործիչների խելքը ուղղակի գնում է լրագրողների համար: Իսկ դրանից հետո պան նախագահը լրջորեն խոսեց:
«Քաղաքակրթությունների երկխոսությունը մենք ընկալում ենք որպես ակներևություն, սակայն իրականում այն գոյություն չունի,- հայտարարեց նա,- Ես կցանկանայի ընդգծել երկու խոչընդոտ, որը խանգարում է իրական քաղաքակրթությունների երկխոսությանը:
Առաջին հերթին դրանք ամեն տեսակ պատժամիջոցներն են:
13 տարի առաջ, երբ ես Չեխիայի վարչապետն էի, այցելեցի Մայամի: Այնտեղ հանդիպելով կուբացի միգրանտներին` ասացի. «Ընկերներ դուք արդեն 40 տարի պատժամիջոցներ եք կիրառում Կուբայի նկատմամբ, և 40 տարի Ֆիդել Կաստրոն շարունակում է գլխավորել Կուբան: Նշանակում է, որ ձեր ռազմավարությունը չի աշխատում: Հնարավոր է նույնիսկ հակառակն է ` պատժամիջոցների շնորհիվ Կուբայում կարողանում են պահպանել ռեժիմը: Պատժամիջոցները աշխատում են միֆերի համար, որոնք բնակչությանը համոզում են, թե շուրջբոլորը թշնամիներ են: Եվ ինչպես թշնամիների կողմից պաշարված ամրոցում բոլոր բնակիչները միմյանց նկատմամբ դառնում են քույրեր ու եղբայրներ, գաղափարակիցներ»:
Կուզենայի կրկին անգամ հիշեցնել այն մասին, ինչն այսօր անվանում են վերադարձ սառը պատերազմին: Իմ ընկերներից մեկը Ուկրաինայի խնդիրները անվանել է հարբուխին նմանվող ինչ-որ երևույթ:
Սակայն գոյություն ունի այնպիսի հիվանդություն, ինչպիսին քաղցկեղն է: Դրա մասին մենք ոչինչ չենք խոսում և աչք ենք փակում դրա վրա՝մտածելով, թե դա միայն լրագրողների գործն է, որ դա քարոզչություն է և ոչ ավելին: Այդ վտանգավոր հիվանդությունը կոչվում է «Իսլամական պետություն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



