Yerkir.am-ը գրում է․
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատի այն փաստը, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քվեարկության ժամանակ ընդդիմության մեծ մասը ձեռնպահ քվեարկեց, ԲՀԿ-ն՝ կողմ, իսկ հիմա ստիպված են հանդես գալ օրենքի դեմ, նշեց, որ այդ օրենքի քննարկման ժամանակ խորհրդարանում խոսվել է օրենքի գործարկման արդյունքում հնարավոր խնդիրների մասին: «Մենք (ՀՅԴ ) ձեռնպահ ենք քվեարկել այդ օրենքին` մատնանշելով այն պրոբլեմները, որոնք առաջանալու են: Բայց մեր իրականության մեջ միշտ հասնում է վերջին օրը, վերջին սահմանը, կամ գիտակցելով, կամ ուղղորդելով` սկսում են դժգոհել, բողոքել»,- նշեց պատգամավորը: Նրա խոսքով` ակնհայտ է, որ հարկի նվազեցումը 3,5 տոկոսից 1 տոկոս, ակնհայտորեն դրական քայլ է, սակայն դրան զուգահեռ ստեղծվում են լծակներ, որոնք բացասական հետևանքներ են առաջ բերում ՓՄՁ-ների համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



