Մենք դեռ Շվեյցարիա չենք և հազիվ թե սահմանադրական փոփոխություններից հետո այդ երկրի կառավարման մոդելին շատ մոտենանք: Սակայն հանրաքվեական ժողովրդավարության զարգացման տեսանկյունից այդ փոփոխությունները խիստ արդիական են: Ինչ խոսք, դրանց արդյունքում գործնականում այնպես չի լինի, որ ցանկացած լոկալ կամ համապետական խնդիր հանրաքվեի դրվի, սակայն զգալիորեն կմեծանա ժողովրադավարական այս գործիքի դերը քաղաքական գործընթացներում: Ի վերջո, սա նաև ժողովրդի իշխանության իրացման կարևորագույն միջոցներից է: Այս ամենը, անշուտ, լավ է, սակայն միանշանակ մեկ քայլ առաջ կլիներ, եթե հանրաքվեին առնչվող բաժնում էլեկտրոնային "հանրաքվեի" կամ պետիցիայի վերաբերյալ հատուկ դրույթ ամրագրվեր: Պետիցիան սահամանադրական նորմ դարձնելով, հանրաքվեի ինստիտուտը նոմինալ կարգավիճակից կտեղափոխենք կիրառական հարթություն` դրանից բխող դրական հետևանքներով: Իսկ եթե ավելի պարզ, մեր քաղաքացուն հնարավորություն կտանք իր տանը նստած մասնակցություն/ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների վրա: Դե եթե գնում ենք իշխանության ապակենտրոնացման ճանապարհով, կարծում եմ այս տրամաբանության մեջ ներկայացվող առաջարկը լրիվ տեղին է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/383823915104944?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել