Գեներալներ ունենք՝ աշխարհը չունի։ Մի տեսեք, թե հայրենասեր գեներալ Սեյրանը ինչ փայլուն մտքեր ա արտահայտել.
«Պարոն նախագահ արեք էս մի անգամ էլ մի քննարկեք, արեք էս էլ ժողովրդի սրտով անենք: Ես տենում եմ, որ սաղիս մտքին էլ կա, որ ժողովրդի սրտով լինի, ինչ ենք քննարկելու էդքան, բերեք մարդիկ էթան աշխատեն: Էլ ինչ ենք քննարկելու, ասեք տենամ ինչ եք քննարկելու: Սաղիս մտքին կա, սաղս ուզում ենք էտ գործն անենք: Բերեք կակ ռազ սաղս նստած ենք, տղամարդավարի քվեարկենք, եթե էտ օրենքը չանցնի, պրծցնենք: Մի հատ էլ 10 օր պիտի քննարկենք, մի 20 օր քվեարկենք»։
Մի կողմ դնենք այն փաստը, որ 4-րդ դասարանի կրթություն ունեցողն անգամ կարող է ավելի գրագետ ձևակերպի իր մտքերը, էլ չեմ ասում պատգամավոր, էլ չեմ ասում ՀՀ բանակի թեկուզ պաշտոնաթող, բայց գեներալ։ Բոլորս էլ համակերպվել ենք, որ որքան ավելի «հերոս» ու «հայրենասեր» են ԱԺ-ում հայտնված «ատամարտիկներն» ու «գեներալները», այնքան ավելի անգարգետ են նրանք։
Ինչևիցէ, հետաքրքիրը դա չէ։ Հետաքրքիրը այն է, որ Սեյրանը, ակնհայտորեն հաես չունենալով էդքան «գլուխ դնելու» շրջանառության օրենքի շուրջ, անսպասելի խոստովանություն է անում՝ ՀՀԿ-ականի համար։ Սարոյանի խոսքից, ստացվում է, որ մինչև էս ԱԺ-ում օրենքներ էին ընդունվում, որոնք ժողովրդի սրտով չէին, իսկ հիմա նա կոչ ա անում գոնե էս մի անգամը ժողովրդի սրտով քվեարկեն։
Վստահ եմ, Սեյրանը անգամ չի էլ հասկացել, որ պադստավկա ա անում իր կուսակցությանը ու վստահ եմ, որ եթե հիմա իրան մի հատ նկատողություն անեն ու իրեն հասկանալի լեզվով՝ տանձ-խնձորի օրինակով բացատրեն, որ ինքը ակամայից կուսակցությանը կպել ա, նույն Սեյրանը լրիվ ուրիշ երգ ա երգելու վաղը։