tbilisi-georian-flag-011in.am-ը գրում է․

Վրաստանն առաջարկել է իր տարածքում սիրիական ընդդիմության համար մարզաճամբարներ տեղակայել: Այս մասին գրում է Foregin Policy պարբերականը` վկայակոչելով ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեին:

Նշվում է, որ մարզակենտրոններ տեղակայելու մասին առաջարկությունը ստացվել է Թբիլիսիից: «Դա այն է, ինչ մենք առաջարկել ենք, սակայն դեռևս քննարկվում է»,- ասել է Գեգաշիձեն:

Վրաստանի այս առաջարկությունը կարող է լրացում դառնել ԱՄՆ-ի այն ծրագիրը, որի համաձայն` Սիրիայի ընդդիմության 5 հազար ներկայացուցիչներ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարելու համար նախապատրաստություն կանցնեն Սաուդյան Արաբիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել