Pastinfo.am-ը գրում է․

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բոնն քաղաքում սեպտեմբերի 17-ից 18-ը տեղի է ունեցել Ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Միջոցառման շրջանակում քննարկվել են ԳԴՀ կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային եւ դրամաշնորհային միջոցներով նախատեսված ծրագրերը, անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային դրամաշնորհային միջոցներով ծրագրերի ֆինանսավորման հարցին` ուղղված տնտեսության եւ զբաղվածության խթանմանը, որակի ստուգման ենթակառուցվածքների աջակցությանը, հանրային ֆինանսների կառավարման ծրագրի իրականացմանը: Նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն, որը հիմք կհանդիսանա երկկողմ ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության, ինչպես նաեւ վարկային ու դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրման համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել