Ինձ թվում էր, որ իմ ֆեյսբուքյան էջում տեղադրած անմեղ կատակը, որը ՀՀ հնարավոր նախագահացուներից Վարդան Սեդրակյանի քնարական պարոդիան էր, թեթև ժպիտ կհարուցեր իմ ֆեյսբուքյան ընթերցողների շրջանում և կանցներ պատմության գիրկը: Որպեսզի պարզ լինի ինչի մասին է խոսքը՝ կրկին տեղադրում եմ հոդվածը՝
------------
------------
Հայ քաղաքական միտքը վերջապես զարթոնք ապրեց... Համաշխարհային գաղափարական կենտրոնները, Հայաստան առաքելով իրենց ոչ հայեցի և ապազգային գաղափարախոսությունները, շեղում են հայ ժողովրդին իր զարգացման տիեզերական փիլիսոփայությունից: Նորանկախ Հայաստանի հասարակությանը առնվազն երկու տասնամյակ էր անհրաժեշտ հասկանալու համար, որ երկրի զարգացման գործում առաջնային են ոչ թե քաղաքական ուժերի պոտենցիալն ու նրանց ծրագրերը, այլ հայագիտական տարբեր հուշարձանների միջոցով մեզ հասած տիեզերական օրենքները...«Սասունցի Դավիթ» էպոսի մոտիվներով երկրի կառավարման հայեցակարգը ունենալու է բազմաթիվ հետևորդներ, և այդ առումով Վարդան Սեդրակյանի անունը ոսկե տառերով է գրվելու հայ քաղաքական մտքի պատմության մեջ: Քաղաքական պայքարը պոետիկ գաղափարական դաշտ տեղափոխելու նպատակով ես առաջադրում եմ իմ թեկնածությունը առաջիկա ՀՀ նախագահական ընտրություններում` իմ գաղափարական զինանոցում ունենալով չարենցյան փիլիսոփայական շեշտադրումները, վստահ լինելով, որ բոլոր նրանք, ովքեր այս ընտրություններում կանգնելու են իմ ճանապարհին` կործանվելու են խելագարված ամբոխների ոլորապտույտում...
ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
չարենցագետ, Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ
Հ.Գ.- Պատրաստ է նաև ստվերային կառավարության ցանկը. իմ օրոք երկրի վարչապետ է նշանակվելու չարենցագետ Դավիթ Գասպարյանը...
Նյութի հղումը՝ http://blognews.am/arm/news/14329/qaxaqakan-payqary-poetik-dashtum-hima-eposagetic-ogeshnchvats-charencagetn-e-nakhagahi-teknatsu-arajadrvum.html
Ինքնին հասկանալի է, որ հոդվածը Վարդան Սեդրակյանի հայտարարության գրեթե պարոդիկ copy-past-ն էր: Ստացվեց այնպես, որ հոդվածը տեղադրելուց երկու օր անց ես մեկնեցի Մոսկվա: Թեև միանգամայն ակնհայտ է հոդվածի տողատակերի սարկազմը՝ ինձ սկսեցին զանգահարել իմ ընկերներից ոմանք՝ ճշտելու համար, թե արդյոք լրջորեն մտադիր եմ առաջադրվել: Ես կատակով ասացի, որ ամեն ինչ լուրջ է և մեկնել եմ Մոսկվա՝ դաբրո ստանալու: Տղաները սկսել էին լրջորեն մտահոգվել իմ առողջությամբ՝ մոտավորապես ԾԵՐՈՒԿՆ ԱՆՏԱՆԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ փիլիսոփայության շրջանակներում: Հետո պարզվեց, որ այն բլոգերում և խմբերում, որտեղ տեղադրել եմ հոդվածը՝ բավականին բուռն քննարկումներ են ծավալվել, անգամ այն աստիճանի թեժ, որ իմ բլոգից ստիպված էի ջնջել բոլոր մեկնաբանությունները: Ոմանք նույնիսկ գրողի ծոցն էին ուղարկել ինձ էլ, Վարդան Սեդրակյանին էլ, Սասունցի Դավթի ու Չարենցի գաղափարներն էլ: Ստացվել էր Հրանտ Տեր-Աբրահամյանի՝ այրման ենթական գրքերի ցուցակի նման մի բան (եթե հիշում եք՝ Հրանտին անմեղ կատակի համար գրեթե ազգի դավաճան էին ուզում հռչակել): Անցավ մոտ մեկ ամիս, ամեն ինչ մոռացվեց, սակայն այսօր նամակ եմ ստացել մի լրագրողից՝ իմ հեռախոսահամարը տրամադրելու և որպես ապագա նախագահի թեկնածու հարցազրույց տալու խնդրանքով:
Հարգելի լրագրողներ, պատրաստ եմ ցանկացած հարցում ձեզ օգտակար լինելու, բայց եթե շարունակեք ինձնից հարցազրույց վերցնել որպես նախագահի թեկնածու՝ լրջին կտամ ու կառաջադրվեմ: Եթե, իհարկե, Մոսկվայից դաբրո ստանամ...
Մեկ էլ չմոռանամ ասել՝ հարցազրույցներ տալու եմ միայն հավատարմագրված լրագրողներին: Պրիստիժի համար (մեր մեջ ասած):

Նյութի աղբյուր՝ http://lurerarm.blogspot.com/2012/09/26.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել