Հայ քաղաքական միտքը վերջապես զարթոնք ապրեց... Համաշխարհային գաղափարական կենտրոնները, Հայաստան առաքելով իրենց ոչ հայեցի և ապազգային գաղափարախոսությունները, շեղում են հայ ժողովրդին իր զարգացման տիեզերական փիլիսոփայությունից: Նորանկախ Հայաստանի հասարակությանը առնվազն երկու տասնամյակ էր անհրաժեշտ հասկանալու համար, որ երկրի զարգացման գործում առաջնային են ոչ թե քաղաքական ուժերի պոտենցիալն ու նրանց ծրագրերը, այլ հայագիտական տարբեր հուշարձանների միջոցով մեզ հասած տիեզերական օրենքները...«Սասունցի Դավիթ» էպոսի մոտիվներով երկրի կառավարման հայեցակարգը ունենալու է բազմաթիվ հետևորդներ, և այդ առումով Վարդան Սեդրակյանի անունը ոսկե տառերով է գրվելու հայ քաղաքական մտքի պատմության մեջ: Քաղաքական պայքարը պոետիկ գաղափարական դաշտ տեղափոխելու նպատակով ես առաջադրում եմ իմ թեկնածությունը առաջիկա ՀՀ նախագահական ընտրություններում` իմ գաղափարական զինանոցում ունենալով չարենցյան փիլիսոփայական շեշտադրումները, վստահ լինելով, որ բոլոր նրանք, ովքեր այս ընտրություններում կանգնելու են իմ ճանապարհին` կործանվելու են խելագարված ամբոխների ոլորապտույտում...

ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆչարենցագետ, Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ
Հ.Գ.- Պատրաստ է նաև ստվերային կառավարության ցանկը. իմ օրոք երկրի վարչապետ է նշանակվելու չարենցագետ Դավիթ Գասպարյանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել