M-Kasyanov

GalaTV.am-ը գրում է.

ՌԴ ապագայի համար մոտակա 1,5-2 տարիները կդառնան վճռորոշ: Նման կարծիք է հայտնել ՌԴ նախկին փոխվարչապետ, այժմ ընդդիմադիր գործիչ Միխայիլ Կասյանովը:

Վերջինս կանխատեսում է, որ արդեն 2014 թ. ավարտին ՌԴ տնտեսությունում կնկատվեն երևույթներ, որոնք կհանգեցնեն տնտեսական կոլապսի: Նրա խոսքով` Արևմուտքի պատժամիջոցներն արագացնում են ՌԴ-ում խորը տնտեսական ճգնաժամը: Մոտակա 1.5-2 տարիներին կվճռվի ՌԴ պետության ճակատագիրը, որը կարող է հանգեցնել դաշնության փլուզմանը:

Կասյանովը համոզված է, որ Պուտինն ընդդեմ Ուկրաինայի ագրեսիայի մանդատը ստացել է 2008 թ. Վրաստանի հետ պատերազմից հետո, քանի որ Արևմուտքի «անատամ» քաղաքականությունը փաստացիորեն ազատել է Պուտինի ձեռքերը:

Կասյանովը հռետորական հարց է ուղղում. «Ո՞րն է Պուտինի նպատակը Ուկրաինայի վերաբերյալ: Անկասկած, գլխավոր նպատակն է  երկրի ներսում իշխանության պահպանումը: Իսկ իշխանությունը պահելու համար նրան արտաքին թշնամի է անհրաժեշտ ու հաղթական պատերազմներ»:

Ըստ նրա, Պուտինը ցնցված է Արևմուտքի կողմից կիրառված պատժամիջոցներից: Կրեմլում հուսով էին, որ Արևմուտքը «լուռ կուլ կտար» ընդդեմ Ուկրաինայի ագրեսիան, ինչպես դա եղավ Վրաստանի հետ պատերազմի դեպքում: ՌԴ նախագահը ԿԳԲ-ից է, կարծում է, որ աշխարհում ամեն ինչ կարելի է գնել: Նա չի հավատում, որ այնպիսի արժեքները, ինչպիսին են մարդու իրավունքները, ազատությունն ու ժողովրդավարությունը, իրականում կարևոր են արևմտյան քաղաքական գործիչների համար:

Կասյանովի խոսքով` Պուտինի առավելությունն Արևմուտքի հանդեպ կայանում է նրանում, որ նա անկանխատեսելի է, նա այսպես ասած  ինքնակալ միապետ է: ՌԴ նախագահ Պուտինն արևմտյան քաղաքական գործիչներին թույլ է համարում, քանի որ նրանք, ի տարբերություն իրեն, պետք է խորհրդակցեն ու համաձայնեցնեն իրենց որոշումները: «Դե ֆակտո մենք տեսնում ենք, որ ակնհայտ է ավտորիտար վարչակարգի վերափոխումը ֆաշիզմի տարրերով վարչակարգի: Այն չափազանց նման է Մուսոլինիի ու Ֆրանկոյի ռեժիմներին»,- նշում է Կասյանովը:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել