Operativ.am-ը գրում է․

Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին: Այս մասին սեպտեմբերի 19-ին թուրքական լրատվամիջոցների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Այս նույն կարծիքն է հայտնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: 

«Շնորհիվ ՀՀ-ի «ոչ կառուցողական» դիրքորոշման` Լեռնային Ղարաբաղի հարցը լուծում չի ստանում»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն, Բաքվում Իլհամ Ալիև հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: 

Ըստ նրա` այսօր Դավութօղլուն կծանոթանա գործի ամբողջ ընթացքին և քայլեր կձեռնարկի, որպեսզի ղարաբաղյան հարցը շուտափույթ լուծում ստանա: Ադրբեջանի նախագահը նշել է, որ այս հակամարտության հարցը գալիս է դեռևս Խորհրդային տարիներից, որի լուծումը իր վրա է վերցրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ իր մի շարք բանաձևերով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել