Aroxj.am-ը գրում է․
Երեխան տղա կլինի, թե աղջիկ: Մասնավորապես Հայաստանում այս հարցը խիստ է դրված: Մեծ մասը ցանկանում են, որ իրենց առաջնեկը տղա լինի: Այս խնդիրը ունի նաև իր ցավոտ կողմերը, ինչի պատճառով Հայաստանում սելեկտիվ աբորտների թիվը տարեցտարի աճում է: Ինչևէ այս հոդվածում մենք կփորձենք անդրադառնալ ամենանուրբ հարցերից մեկին՝ ապագա երեխայի սեռին: Իհարկե, կան բազմաթիվ ազգային ու ավանդական մեթոդներ, որոնցով, ըստ ժողովրդական մոտեցումների, հնարավոր է ծրագրել ապագա երեխայի սեռը: Սակայն Aroxj.am-ը կներկայացնի գիտականորեն հիմնավորված մեթոդը: Եվ այսպես ինչպես անել, որպեսզի ծնվի աղջիկ կամ տղա, ինչպես ծրագրել դա:
Երբ և ինչպես է որոշվում ապագա երեխայի սեռը
Եթե կենսաբանության դասերը դեռ հիշում եք, ապա կհիշեք նաև որ գոյություն ունեն քրոմոսոմների երկու տեսակները` X և Y: Ապագա երեխայի սեռը որոշվում է, անմիջապես երկու սերմերի միացման պահին: Ավելին, սեռի որոշման ինֆորմացիան կրում է հայրը, այլ ոչ մայրը: Այնպես, որ եթե որևէ մեղադրանքներ կան կապված երեխայի սեռի հետ, ապա դա պետք է ուղղել միայն երեխայի հորը: Բոլոր կանանց ձվաբջիջներ կրում են միայն X քրոմոսոմ, իսկ ահա տղամարդկանց սերմը կրում է X և Y քրոմոսոմներ:
Այսպիսով բեղմնավորման պահին, եթե ձվաբջիջ է մտնում X քրոմոսոմ կրող սերմը, ապա ստացվում է XX և ծնվում է աղջիկ, իսկ եթե ձվաբջիջ է մտնում Y քրոմոսոմով սերմ, ապա ստացվում է XY այսինքն՝ տղա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ