Գուցե ինքնին պարզ բան գրեմ, բայց իմ գլխի մեջ իրոք չի տեղավորվում, թե ի՛նչ կարգի անասուն վարչակարգ ա Ալիեւի վարչակարգը: Որքան էլ ասենք նացիական, բայց ես չեմ կարող պատկերացնել, որ նույիսկ նացիստական Գերմանիայում սաֆարովի կարգի կերպարին որպես հերոս մեծարեին: Դու կարող ես իհարկե քո հայվանին փրկել, նույնիսկ ներում շնորհել, որովհետեւ քո հայվանն է, փող էլ տաս, ասես, գնա մի տեղ ապրի քեզ համար....բայց հերոսի կոչում տալ, զինվորական կոչումը բարձրացնել, ասել, թե աննախադեպ շառայություն է մատուցել ժողովրդին մեկն, ով գիշերը կացնահարել է քանծ մարդուն, թեկուզեւ թշնամուն, դատի ժամանակ էլ ասել է, թե ինքը գտնվել է անմեղսունակ վիճակում էդ պահին....ինձ թվում է սա իրոք մի աննախադեպ երեւույթ է մարդկային պատմությամ մեջ՝ առանց չափազանցման, որի բացատրությունը հեշտ չի լինի գտնել....: Գուցե հետսովետական տիպական անհամարժեքությունը բզամապատկած տեղական առանձնահատկություններին....Նույնիսկ, եթե դու միլիտարիստական եւ ծայրահեղ ազգայնական ոգով ես ուզում դաստիարակել հասարակությունդ՝ սա մի ծաղրանկար է, սեւ հումոր, որովհետեւ նույնիսկ էդ երկուսի շրջարկում սենց բան չի լինում...Ու մեծ հաշվով այդ ամենը միայն նրա համար, որ սեփական հասարակությունդ փչացնելով ու իրա ամենաստոր կողմերը խրապուսելով, իշխես, երկրի ռեսուրսները սեփականացնես....Եվ նման հարեւան ունենալով, մենք ի՞նչ իրավունքով ենք այս հետամնաց վիճակում: Մեզնից փոքրիկ ադրբեջան ենք ձեւացնում, նույն մոդելն, իհարկե, ավելի մեղմ ձեւով ու նվազ չափով հիմքում դրել մեր պետության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել