1. Մի խակեռին բռնում ստեղ նստացնում են, բայց մյուս դեպքում Հ1-ով անկեղծ հպարտանում են տեղացի, իհարկե ոչ անհայտ խակերների հերոսությունների մասին:
Հիմա խակեռներին դեմ եք թե կողմ?
2. Մարդասպանը մարդասպան է: Ինչ կապ ունի ում է սպանել և ով է սպանել? Ինչ ազգության է? Իմ համար հետաքրքիր էր ուղղակի մարդկանց արձագանքը կամ չարձագանքը: Իհարկե ֆուտբոլ նայելը արգելված բան չի:
3. Մի դեպքում ահաբեկման համար բռնում նստացնում են, իսկ մյուս դեպքում գլխագին են նշանակում, ու կարծում թե դա ոչինչ է, կարելի է: Եթե դա անում են պալատական ագիտատորները:
4. Հունգարիան նույն ձևի աղքատ ու անտեր երկիր է, ինչպիսին են ԱՊՀ բոլոր երկրները: Նույն պոստսովետական բոլոր թերություններով: Նա չէր կարող դառնալ լիիրավ Եվրամիության անդամ, որ հիմա նրա պատճառով այդքան քար եք նետում Եվրամիության վրա:
5. Լոլիկներով, ձվերով ու ղժղժալով, այրումներով ինչ ենք ցույց տալիս?

Ուղիղ տեքստով ասեք, նեղն ենք, երկակի խաղեր խաղալը իրոք վնաս է, հույսներս ինչպես միշտ այլ երկրների վրա էր ու չգիտենք հիմա ինչ անենք: 
Ազգովի հայտարարենք ՛водяное перемирие՛, հրավիրենք համաֆեյսբուքյան ժողով ու մտածենք ելքերը: Թե չէ իրար բերան փակելով հո չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել