Որպեսզի ամբողջապես պատկերացնենք դաշնակների վարքը:
Դաշնակները ասում են` տեսնենք, եթե մեր սահմանադրական փաթեթը Սերժը ընդունի, ուրմեն կգնանք հանրաքվեի, եթե չնդունի, ապա մենք էլ դեմ կլինենք «բարեփոխումներին»: Մի՞թե դաշնակները էդքան միմիտ են, որ կուլ են տալիս էդ կուտը: Ոչ: Եթե նույնիսկ իրենց փաթեթը ընդունվեց, ի՞նչ ա տալու էդ «բարեփոխումը» կոնկրետ իրենց: Սահմանադրորեն ավելի շատ լծակներ են ունենալո՞ւ: Բնականաբար ոչ: Ո՞ր մի հասարակ քաղաքցին ա համարում, որ Հայաստանի լրջագույն խնդիրները կապված են Սահմանադրության «թերությունների» հետ: Չկա այդպիսի մարդ: Հետևաբար, եթե անցկացվի նույնիսկ ֆանտաստիկ թափանցիկ հանրաքվե, ապա այդ հանրաքվեին կամ մարդ չի մասնակցի, կամ մասնակիցների ճնշող մեծամասնությունը դեմ կքվեարկի «բարեփոխումների» օգտին: Հետևաբար իշխանությունները սովորության համաձայն պիտի կեղծեն հանրաքվեի արդյունքները: Էդ դեպքում ի՞նչ են անելու դաշնակները: Կարո՞ղ ա ասեն` կեղծվել ա: Բնականաբար ոչ: Ընդունելու են արդյունքները ու դարնով հերթական անգամ լեգիտիմացնելու են Սերժին: Բացի գիտակցված գործարքից, դաշնակների վարքը բնութագրող, այլ մեկնաբանություն չեմ գտնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10204217247578616?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել