Ի՞նչ կարևոր է՝ ով ինչի համար է միտինգ անում, կամ՝ ով ի՞նչ նպատակով է բուտիկ կառուցում: Մի բուտիկով երկիր չքանդվեց, սրանով ոչ թթվածնի հարցն ենք լուծում, ոչ էլ օզոնի շերտի ամբողջականությունը վերականգնում: Խնդիրը գալիք սերունդների նկատմամբ պատասխանատվության բացակայությունն է: Սա ընդամենը պարզ օրինակ է, թե ինչպես է պետությունը վերաբերվում նրանց:
Հայերս սիրում ենք ամեն երկրորդ բառին երեխաների անունը տալ և պնդել, որ ինչ անում ենք երեխաների համար է: Իսկ հայրենի բնությունը ոչնչացնելով երեխաների մասին մտածել, նշանակում է, որ նրանց ապագան մեր երկրում չենք տեսնում, փող լինի որտեղ ասես կանաչ կգտնենք:
Սա պետականության զգացման բացակայությունից է գալիս: Իսկ այսպիսիներին լծակներով օժտել և իշխանություն տալը վտանգում է մեր վաղվա օրվա տեսլականը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/aram.antinyan/posts/392106467482438
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել