«Բնությունը մենք ոչ թե ժառանգություն ենք ստացել մեր նախորդներից, այլ պարտք ենք վերցրել մեր հետնորդներից»


16:13 , 23 փետրվար, 2012

Ի՞նչ կարևոր է՝ ով ինչի համար է միտինգ անում, կամ՝ ով ի՞նչ նպատակով է բուտիկ կառուցում: Մի բուտիկով երկիր չքանդվեց, սրանով ոչ թթվածնի հարցն ենք լուծում, ոչ էլ օզոնի շերտի ամբողջականությունը վերականգնում:  Խնդիրը գալիք սերունդների նկատմամբ պատասխանատվության բացակայությունն է: Սա ընդամենը պարզ օրինակ է, թե ինչպես է պետությունը վերաբերվում նրանց:

 Հայերս սիրում ենք ամեն երկրորդ բառին երեխաների անունը տալ և պնդել, որ ինչ անում ենք երեխաների համար է: Իսկ հայրենի բնությունը ոչնչացնելով երեխաների մասին մտածել, նշանակում է, որ նրանց ապագան մեր երկրում չենք տեսնում, փող լինի որտեղ ասես կանաչ կգտնենք:

Սա պետականության զգացման բացակայությունից է գալիս: Իսկ այսպիսիներին լծակներով օժտել և իշխանություն տալը վտանգում է մեր վաղվա օրվա տեսլականը: