Բարբաջանքներ շատ ենք լսել,
Կեղծ երդումներ, սուտ խոստումներ
Շատ ենք լսել ու տառապել:
Ամեն մի լխկած ու մաշկով պատված
Գանգատուփի մեջ,
Մենք միտք ենք կարծել,
Մենք մարդ ենք կարծել,
Մեր Սասնա տանը հենակ ենք կարծել,
Ու մեր սրտերը միշտ բաց ենք արել:
Օ~, դու մարդակեր,
Անմիտ, Անզգա, պոռնիկ եվրոպա:
Դու, որ գազազած (լեշակեր)
Թայլաթ բորենու լակամանից լակ էիր լակում
Անտարբերության քողով պարուրված:
Մեղքն ինչ էր, ասա մի անմեղ աղգի,
Որ դու անտարբեր մատնեցիր:
Միթե չես սարսում,
Միթե չես խորշում
Քո անմարդկային գծուծ արարքից:
Միթե չես լսում անեծքը անթաղ`
Երկու միլիոնի:
Դեռ չի զուլալվել արյան հետքերից
Ջուրը Եփրատի:
Բայց կգա արդար հատուցման ժամը,
Որքան էլ տքնեք, որքան էլ ճգնեք,
Թուրքին սյուննաթվել,
Պատմությանն անիվն գլխիվայր շրջել:
Ձեզ ներում չկա, Ձեզ փրկում չկա,
Պատմության դատից Ձեզ փախչել չկա:
Ու քանի դեռ ազատ անարգել,
Թուրքի հետ մեկտեղ
Չեք կանգնել ահեղ
Արդար ատյանի, դատարանի դեմ
Ազգն իմ տարագիր, ոգիներն անթաղ`
Հայոց Եղեռնի հանգիստ չեն թողնի:
Հանգիստ չի ննջի Կոմիտասը սուրբ
Ցուրտ գերեզմանում,
Որ խելագարության շեմին հասցրեց
Ընթացող մի ազգ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել