Galatv.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ առանց տարակուսելու  ավիահարվածներ կհասցնի Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին: Նա խոստացել է, որ նրանք, ովքեր սպառնում են ԱՄՆ անվտանգությանը,  ոչ մի տեղ ապաստան չեն կարողանա գտնել:

«Մենք կհետապնդենք երկրին սպառնացող ահաբեկիչներին, որտեղ էլ որ նրանք գտնվեն: Սա նշանակում է, որ ես առանց տարակուսանքի կսկսեմ գործել ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում ընդդեմ ԻՊ-ի»,- հայտարարել է Օբաման` Միացյալ Նահանգների ժողովրդին հղված իր հեռուստաուղերձում: ԱՄՆ նախագահը ներկայացրել է Իրաքում «Իսլամական պետության» ծայրահեղականների դեմ պայքարի իր ծրագրի հիմնական դրույթները` ընդգծելով, որ այդ կազմակերպությունը ոչ մի ընդհանուր բան չունի ոչ իսկական իսլամի, ոչ էլ իրական պետության հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել