Հունգարիայի կառավարությունը քմահաճ, կողմնակալ և անգրագետ գործողությունների է դիմել. «Հայոց արծիվներ»2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում` հորինված Ադրբեջանի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարելով գլխատեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

Սգացող լուրը ցնցեց ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ ողջ Եվրոպային: Եվրամիության անդամ Հունգարիայի կառավարությունը Բուդապեշտում դատապարտեց ադրբեջանցի տականքին …

Այսօր` 2012 թվականի օգոստոսի 31-ին, Երկիր մոլորակում բնակվող հայ ժողովուրդը նորից ցնցում ապրեց` տեղեկանալով, որ ինչ-որ օլիգարխ-գործարարի աջակցությամբ Հունգարիայի կառավարությունը խուժան Ալիևի հովանավորյալ, մարդասպան Սաֆարովին հանձնել է Ադրբեջանի մարդակեր իշխանություններին:

Սաֆարովին «հերոսին» վայել դիմավորելուց անմիջապես հետո Հեյդարի սրբապիղծ որդի, իրեն Ադրբեջանի նախագահ հռչակած Իլհամ Ալիևը, ի սկզբանե խրախուսելով Սաֆարովի հանցագործությունը, ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին...

«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը իր վրդովմունքն է հայտնում Հունգարիայի կառավարության քմահաճ, կողմնակալ և անգրագետ գործողությունների վերաբերյալ` միաժամանակ խստորեն դատապարտելով հայատյացության հիմնադիրներից մեկի` խառնածին Իլհամ Ալիևի համաներումը:

«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը, շատ լավ գիտակցելով իլհամիկների, սաֆարովների ատելությունը հայության հանդեպ, միաժամանակ գիտակցելով նրանց վախվորած գործողությունները, պարտվողական և մեռած տեսակները, հայտարարում է, որ անկախ այսօրվա համաներման շոուից` «Հայոց արծիվները» միշտ հետևողական է լինելու ոչնչացնելու այն տականքների գործողությունները, որոնք վնաս են պատճառում հայ ժողովրդի արժանապատվությանը, նրա զարգացմանը, հայոց պետականության սահմանների անվտանգությանը:

Հայոց արծիվներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել