Ես համաձայն եմ Մելիք-Շահնազարյանի հետ, առնվազն այս հարցում։ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից՝ ՀՀ-ին Եվրոդատարանում դատի տալը առնվազն անհամահունչ է ինչպես իր, այնպես էլ ՀԱԿ-ի որդեգրած «ազատ-անկախ»-ական դիրքորոշման հետ։ Հետո էլ, ո՞վ է տեսել, որ երկրի նախագհը, էն էլ հիմնադիր նախագահը դատի տա իր պետությանը, ընդ որում, քաջ գիտակցելով, որ դա ոչ այլ ինչ է, քան «մարդ բերելու» մեծամասշտաբ տարբերակը։

Առավել ևս անհասկանալի են ՀԱԿ անդամների և ակտիվիստների կողմից հնչող արձագանքները, որոնք ամեն կերպ ուզում են ցրեն այս պատմությունը ու եթե ակտիվիստներից գոնե կարելի է լսել ինչ որ կիսաքաննադատական նոտաներ, կամ ընդհակառակը՝ հայտարարություններ, որ ԼՏՊ-ն ճիշտ է վարվել, ապա ՀԱԿ վերնախավի դեմքերի ծպտունը չես լսի, ասես ոչինչ էլ չի եղել։

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել