Սահմանադրական փոփոխությունների հարցը՝ ավելի ճիշտ, նախագահի ինստիտուտը դառնում է ընդդիմության խաչմերու՞կը: Ախր, ԱԺ ընտրություններին /անգամ նախագահականին/ շատերն էին ասում՝ հա, պետք է փոխել, լինի խորհրդարանական, կուսակցական, վերահսկողական կառույցները տանք ընդիմությանը... Հիմա, որ ասվում է պետք չի, ո՞րն է պատճառը: Անձեր ենք փոխելու՞: Կամ նրանք, ովքեր տարիներ ի վեր այդ մասին խոսել են ու քաղաքական օրակարգի հարց են դարձրել, ի՞նչ պետք է անե՞ն: Եթե հրաժարվեն, մի կողմը կասի՝ անսկզբունքային են, չհրաժարվի՝ մյուսը ասելու է իշխանամետ են: Ե՞Վ: Թող, գոնե՞ ասվի՝ իշխանափոխությունից հետո անենք, իրենց չեն վստահում, բայց էսպես ստացվում է մեկին հանենք մյուսին դնենք հետո՞: Կամ եթե վստահ եք, որ հաղթելու եք, ի՞նչ տարբերություն նախագահի ընտրություն, թե՞ կուսակցական ԱԺ: Ընդհակառակը՝ Աժ ավելի ներկայացուցչական է ու մեկ անձի բացերը կարելի է լրացնել ընկերների հաշվին, իսկ այսպես մարդ է ընտրվեց՝ ինքն է, առկա լիազորություններով՝ անկառավարելի...Գործող սահմանադրությամբ ու առկա հնարավորություններով էլ նախագահի ընտրություններնն իրենց ավելի է հասանելի է, քան ընդիմությանը: Որևէ մեկը չի կասկածում, որ ներկա իրավիճակում ԱԺ ընտրություն լինի, որևէ ուժ միայնակ մեծամասնություն չի լինելու: Ստացվում է կարող են պայմանավորել, որ ընտրությունից հետո չպետք է դաշինք կնքել այսօրվա իշխանական ուժի հետ ու այդ մասին հայատարարել նախապես: Թե չէ՞ ստացվում է, որ ներկա ընդիմությունը «համախմբան հագուստ» է կարում ինչ որ մեկին նախագահ դարձնելու համար՝ ընդամենը...
Հ.Գ. Ասվում է, որ սահմանադրությունը չի պատճառը, որ երկիրը այս վիճակում է, ո՞նց: Հենց այդ լիազորությունները չե՞ն ոմանց տալիս մոնոպոլ օլիգարխիկ հնարավորություններ, անհավասար տնտեսական պայմաններ՝ դրա բոլոր հետևանքներով, դատաիրավական համակարգի կախվածություն, յուրայիններին՝ անպատժելիություն, ընդիմախոսներին՝ անազատություն... Վարչապետին ընտրում է ԱԺ-ն ու նա փախնելու տեղ չունի, ամեն շաբաթ էլ պետք է հարց ու պատասխանի գա, իսկ հիմա՞: Նախագահը չի գալիս, չէ՞: Սահամանդրությանը չի նախատեսում: Դե, էդ դեպքում էլ խի՞ ենք բողոքում, ինչ անում են սահմանադրությունն է նախատեսում: Ինչին էլ ընդիմությունը համարում է, որ սահմանադրական չէ՝ դիմում է սահմանադրական դատարան: Օրինակ՝ կուստակայինի օրենքը...