Politics.am-ը գրում է.

Ադրբեջանի ինքնահաստատման խնդիրները

Վերջին շրջանում կրկին հայկական լրատվադաշտում բարձրացվեց պատերազմի հարցը, բարձրացվեց ոչ թե Ադրբեջանի ագրեսիաների մասնակի մեկնաբանությունների մասին, այլ արցախյան հերոսամարտի լեգենդար հերոսներից մեկի կողմից: Հարցը հետևալն էր, որ մեզ հարկավոր է նախահարձակ լինել: Առաջին հայացքից ցանկացած մարդ նախահարձակ բառից արդեն խորշում է:

Ցանկացած քաղաքակիրթ հասարակություն, հատկապես եթե այն չունի նվաճողական, նկրտումներ հասկանալիորեն գերադասում է խաղաղությունը և իր զարգացման հիմնական նախապայմանը կապում է դրա հետ: Պատերազմը, բնական է, մերժելի է ցանկացած մարդու համար, սակայն ինչպես հաճախ է լինում պատմության ընթացքում դու խուսափում ես պատերազմից սակայն պատերազմը կարող է անսպասելի բռնկվել քո հայրենիքում Հայաստանում: Պատմության ընթացքում գաղափարախոսությունների ճարտարապետները հասցրել են բավականաչափ պատճառներ գտնել Շլիֆենին, Հիտլերին, Մոշե Դայանին և այլոց սատանայի կոչում շնորհելու համար միայն այն պատճառով, որ այս անձիք իրենց ժամանակ հանդիսացել են կանխարգելիչ պատերազմների հեղինակներ: Մեզանում էլ այսօր երբեմն -երբեմն պատերազմների կոչեր հնչեցողներին քննադատողները քիչ չեն նրանց հասցնելով անվանել աննորմալ ու արյունարբու: Թուրքի իրական կերպարի մասին ցանկացած պարզունակ բացատրություն մեր հանրության որոշ շերտեր սվիններով են դիմավորում և շատ- շատ են այս առումով սիրում օրինակ բերել ֆրանսգերմանական Էլզասի ու Լոթարինգիայի պատմությունը: Դժվար է այսօր պատկերացնել անգամ մի զինվորականի, որը թեկուզ ամսական մի քանի տասնյակ հազարավոր գնդակ է ստանում իր դիրքերի վրա Ադրբեջանի կողմից, որը պատերազմի և խաղաղության արժանապատիվ ընտրության հնարավորության դեպքում ընտրի պատերազմը: Սակայն կան իրավիճակներ, որ մեր կամքից անկախ են բերում որոշակի ընտրությունների: Պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ անկյուն քշվածները ստիպված են եղել հասցնել կանխարգելիչ ու կործանարար հարված: Բոլորովին միտում չունենալով արդարացնել բոլոր կանխարգելիչ պատերազմների հեղինակներին, որոնց ժամանակի ընթացքում դարձրել են մարդկության թշնամի նշենք, որ այսպես կոչված արհեստական Արցախյան հակամարտության հետագա ընթացքը բերում է մի այնպիսի իրավիճակ, երբ հայկական երկու պետությունները միասին կարող են հայտնվել այնպիսի փակուղում որտեղից կլինի երկու ելք: Հասկանալիորեն մի ելքը դրականն է, սակայն միայն կանխարգելիչ հարվածի պայմանով, իսկ երկրորդ տարբերակը հայկական պետականությունների պաշտպանողական գործողություններն են, որոնք ավելի վտանգավոր իրավիճակի կարող են բերել, ընդհուպ մինչև վերջնական կործանում: Որպեսզի այս տողերը զուտ գեղարվեստական չթվան, բերենք մի քանի կարևոր օրինակներ ու օրինաչափություններ:

Մարդկության պատմության մեջ, այո, եղել են դեպքեր, երբ երկու հակամարտող կողմեր երկար զինվել են ու պատրաստվել պատերազմի սակայն ինչ որ հրաշքով նրանց հաջողվել է խուսափել մարտական բախումից: Սակայն որպես նախապայման այդ պետություններին և իրավիճակներին բնորոշ է մի քանի կարևոր գործոն: Դրանք որպես կանոն ընթանում էին երկու իրար մոտիկ կամ հավասար, ինքնաբավ զարգացվածության մակարդակ ունեցող երկրների ու ժողովուրդների միջև: Արդ, դրանց նախորդող և հաջորդող պատերազմները երբեք չեն դարձել փոխադարձ ատելության այնպիսի մակարդակի, որպեսզի վերաճեն ցեղասպանության ու այդպիսի ատելության մակարդակով մնան տասնամյակներ: Այդ պետությունները պետական ամենաբարձր մակարդակով իրենց ժողովրդի մեջ չեն սերմանել ատելություն և չեն մշակել ցեղասպանության ծրագիր, չեն գողացել միմյանց մշակույթը և սեփական ազգային բարդույթը չեն հաղթահարել դիմացինին ոչնչացնելու ճանապարհով: Մի խոսքով եթե դա հնարավոր է եղել անգլիացու կամ ֆրանսիացու դեպքում ապա անհնար է թուրքի դեպքում: Պատմության մեջ չկա մի դեպք, երբ թուրքը որոշել է պատերազմով հարցը լուծել և վերջում ինչ որ բան նրան կանգնեցրել է բացի սրից: Որևէ մեկը չի կարող նման մի օրինակ գտնել: Իսկ մեր բոլոր բացառիկ, «ուսյալներին» որոնք համարում են որ մենք արդեն 21-րդ դարում ենք և թուրքը այլևս այն թուրքը չէ խորհրուրդ եմ տալիս մանրամասն ծանոթանալ մի քանի դեպքերի եղել է մի նման դեպք երբ Բուդապեշտում քնած սպայի մորթեցին կացինով, Ստամբուլի մեջտեղում գնդակահարեցին մի հայ մարդասերի, որը ի դեպ թուրքի ու հայի խաղաղության կոչ էր անում: Եղել է մի նման դեպք երբ հայ հովիվին դիվերսանտ սարքեցին ու սպանեցին, դա կրկնվեց նաև մի այլ անգամ: Եվ գիտեք ամենահետաքրքիրը որն է, բոլոր այդ դեպքերում դրանք իրականացնողներին ազգային հերոս են սարքել ու երկրպագում են: Եթե նրանք շատ են ցանկանում դեպքերի մանրամասներն ու անուն ազգանունները կգտնեն անգամ համացանցում: Եվ այսպես, ինչ ունենք մենք ի դեմս հակառակորդի.

1. Գոյություն ունի արհեստածին պետություն, իր արհեստական պատմական անցյալով, մշակութային ժառանգությամբ և երազանքներով: Ադրբեջանը պանթուրքիստական նախագիծ էր, որի կայացմանն օբյեկտիվորեն նպաստեց նաև մի հին կեղծարարություն: Ցարական Ռուսաստանում Իրանից նոր տարածքներ պոկելու հեռահար նպատակներով, գիտական շրջանառության մեջ էին դրվել Ադրբեջան և Իրանական Ադրբեջան տեղանունները: Այդ ամենը կազմակերպվել էր հմտորեն: Իրանի նկատմամբ տարածքային հավակնությունները ցարական Ռուսաստանից ժառանգած ԽՍՀՄ-ում գործը ավելի առաջ մղեցին: Օգտվելով արդեն եղած իրավիճակից այսինքն փաստացի գոյություն ունեցող Ադրբեջանի Հանրապետության հանգամանքից, շրջանառության մեջ դրվեց ՙազերի՚ արհեստական էթնոնիմը. հանգամանք, որն անուղղակիորեն ձեռնտու էր նաև Թուրքիային և Ռուսաստանին միաժամանակ: Այսինքն այդ կեղծիքը սկսեց ձեռնտու լինել երկու հզոր ուժերի, ինչը նշանակում է, որ այլևս ծրագիրը անկասելի առաջ էր մղվում: Այսօր գիտական շրջանակներում այդ մասին լայնորեն գրվում է, որ անունը կապված է Ատրպատականի հետ, որը ոչ մի կապ չի կարող ունենալ Ադրբեջան պետության և առավել ևս այնտեղ ապրող խառը կովկասյան թաթարների հետ, որոնց դժվար է անգամ թուրք անվանել: Ադրբեջանի խորհրդայնացումից հետո, թուրքական ազդեցությունն ադրբեջանցիների վրա, իհարկե, նվազեց, այդուհանդերձ ադրբեջանցիների մոտ թուրքական ընդհանրության զգացողության պահպանման համար լեզվամտածողության և սովորութային ընդհանրությունները արդեն քիչ չէին: Ադրբեջանը ևս իր հայր պետության նման իսկական ազգ և պետություն ստեղծելու մի տարբերակ ուներ, էթնիկ զտումները: 1990-ականների սկզբին նորից վերսկսվեցին 1900-1920-ականների էթնիկ զտումները, որոնց արդյունքում հետևողականորեն առաջ էր մղվում ազգային խնդրի լուծումը: Շատ ժամանակ հայերի կամ այլ քրիստոնյա ազգերի կոտորածներն իրականացվում էին մահմեդական այլ ազգերի և ցեղերի ձեռքո, իսկ դրանք բոլորը չէ, որ հեշտությամբ մոռանում են իրենց էթնիկ պատկանելիությունը: Լուծելով մի խնդիր Արդբեջանի ղեկավարությունը կանգնում էր մեկ այլ խնդրի առաջ: Այստեղ տեղին է նշել ռուս հայտնի լրագրող, քաղաքագետ և հրապարակախոս Միխայիլ Լեոնտևի հայտարարությունը: Նա մասնավորապես ասել է. «Ադրբեջանում ազգային պետության և ազգային ինքնագիտակցության ստեղծման գործընթացն անցել է հայերին կործանելու ճանապարհով»: Զարմանալի չէ, որ Թուրքիայում մինչև օրս հայերին սպանողների ծնողներին իշխանությունները շնորհավորում են լավ որդի դաստիարակելու համար: Նույն տրամաբանության մեջ է նաև Ռ.Սաֆարովի հերոսացումը թերարժեքության բարդույթ ունեցողները այդպես են վարվում: Քանի որ երկու դեպքում էլ նույն թուրքն է և ոչ մի տարբերություն չկա, նույնպես հերոսացված է նաև Հ.Դինքի սպանողը: Ահա թե ինչ խնդիրներ ունեն մեր հարևանները: «Ահա ո՞վ է ադրբեջանցին և ի՞նչ է Ադրբեջանը»:

2. Ինտենսիվորեն յուրացվում են տարածաշրջանի ժողովուրդների մշակութային ժառանգությունը: Մի առանձին թեմա է ադրբեջանական լեզվի և մշակույթի խնդիրը:

3.Վերջերս Միլի մեջլիսի մի քանի պատգամավորների առաջարկը երկիրը վերանվանել Հյուսիսային Ադրբեջան: Սա Ադրբեջանի նախագահի մշտապես արտահայտած Հայաստանը ադրբեջանական պատմական տարածք է, Իրանի զգալի մասը Ադրբեջանական տարածք է և այլն, մտքերի տրամաբանական շարունակությունն է:

4. Գաղտնիք չէ, որ նման բարդ էթնոգենետիկ զարգացումների ժամանակաշրջանում ապրող հանրույթում ծավալվում են սոցիալ-հոգեբանական բարդ պրոցեսներ: Այս առումով հատկանշական է ադրբեջանցի դոկտոր Այդին Ալի-զադեի վերջերս լույս տեսած հոդվածը: Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի դոկտորը նշում է, որ ադրբեջանցիները ներկայումս տառապում են «հայամանիա» հիվանդությամբ: Մենք դրան ականատես ենք լինում ամեն օր սահմանի վրա, ամեն մի հարձակման ժամանակ, ամեն մի կրակոցի ժամանակ, ամեն մի քննարկում ադրբեջանցի երիտասարդների հետ ցանցում, թե իրական կյանքում ապացուցում է այս ամենի իրավացիությունը:

5. Սակայն «ազերի» «թուրքական դրամաշնորհը» կյանքի կոչելու համար հարկավոր է երկար և հետևողական աշխատանք: Այսինքն այսօր ադրբեջանական քաղաքական վերնախավի համար առաջնայինը ադրբեջանական ազգի «ազերի»-ների ձևավորման խնդիրն է: Նրանք ինչպես բոլոր ցեղային նախամիությունները ևս երազում են ազգային պետություն դառնալ: Ազգային պետության ձևավորումը մենք անցել ենք շատ վաղուց, եվրոպական երկրները միջնադարի ավարտին և այլն: Թուրքիան սկսեց դեռ առաջին համաշխարհային պատերազմին, չնայած չի կարողանում վերջնական ավարտին, սակայն ևս համառորեն առաջ է ընթանում: Հիմա այդ նույն հրամայականը կանգնած է Ադրբեջանի առաջ: Ի տարբերություն մեզ` նրանք նախ զբաղված են այլոցը գողանալով, յուրացնելով ու անգամ ոչնչացնելով: Սովորաբար նման փուլերում շատ կարևոր է այն գաղափարախոսությունը, որը կարող է դառնալ ազգային և ստեղծել այդ ազգը: Շատերն են անցել այդ փուլը, ստեղծել մի գաղափարախոսություն, որը լինելով կենսունակ միավորել է ցեղերին և դարձել ազգային: Ազգագոյացման, ազգային պետության ստեղծման այս բարդ պատմական ժամանակահատվածում ադրբեջանցի թուրք-թաթարների համար ցանկացած հաջողություն կամ պարտություն կարող է վճռորոշ նշանակություն ունենալ: Նման գաղափարախոսությունները կատարելով միավորիչ դեր` զգայուն են բոլոր տեսակի հաջողությունների և անհաջողությունների հանդեպ: Այդ է պատճառը, որ ադրբեջանական պետությունը պատերազմում պարտվելուց հետո ավելի շատ հերոսներ ունի, քան հաղթանակած Հայաստանը: Այդ է պատճառը, որ Ադրբեջանում այդքան մեծ նշանակություն են տալիս ամեն մի փոքր հաղթանակին անգամ ամենաաննշան ոլորտներում: Մասնակցում են եվրատեսիլն ու օլիմպիական խաղերը և այլն: Անցյալ չունենալու բարդույթներով ապրող երկիրը կարող է միայն այդքան ստորաբար յուրացնել իր տարածքում եղած ամեն տեսակ մշակութային հետքեր, որոնք փաստում են այլոց գոյությունը: Միայն նման մտածելակերպ դաստիարակող հասարակության մեջ կարող են հերոսներ համարվել գիշերային կացնահարողները: Ադրբեջանի մանուկները պետք է տեսնեն, որ իրենց երիտասարդները ամենագեղեցիկն են, ամենաուժեղը, ամենահամարձակը և այլն, որ իրենք են հաղթում բոլոր մրցույթներում և այլն: Եվ, բնականաբար, այստեղ առանցքային նշանակություն ունեն իրական հաղթանակները մարտի դաշտում: Ադրբեջանցի թուրքերի ինքնահաստատման և «ադրբեջանցի-ազերի» ազգի կայացման համար ճակատագրական է հաջորդ հաղթանակը կամ պարտությունը: Հաղթանակը կարող է լինել սկիզբ, ազգային նպատակի իրականացման փուլի ավարտի սկիզբը, պարտությունը վերջնական ավարտ, նպատակի փշրում: 2014թ. Հնգօրյա միկրոպատերազմը ևս ծառայում էր այդ նպատակին, ամեն մի փոքրիկ հաջողություն նրանք օգտագործում են այդ նպատակով: Ահա թե ինչպիսի ժամանակում է լինելու մեր հերթական պատերազմը, ահա թե ինչպիսի ճակատագրական պատերազմ է սպասվում մեր հարևանների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել