ԻԿՕՄՕՍ-ը միջազգային կազմակերպություն է, որի նպատակը պատմական մշակութային արժեքները անխաոար տեսնելն է, դրանք պահպանելը հետագա սերունդների համար: Վերջերս Անիում տարվող վերականգնողական աշխատանքներին հետևելու նպատակող ԻԿՕՄՕՍ-ը միջազգայն փորձագետների խումբ է հատկացրել, որի մեջ ընդգրկաված են նաև հայ մասնագետներ: Վերականգնողական աշխատանքներն Անիում արդեն սկսվել են: ԻԿՕՄՕՍ/Հայաստան-ի նախագահ Գագիկ Գյուրջինյանը նշեց, որ միջազգային մասնագետներին ընդգրկելու բանաձևը առաջ են քաշել հայ պատվիրակության անդամները Փարիզում գումարված 17-րդ ասամբլեայի ժամանակ: թուրքական կողմը սկզբում ընդվզել է բանաձևի դեմ, բայց ճնշումերից արդյունքում այն միաձայն ընդունվել է: Անին դեռ 1996 թվականից հայտնվել էր միջազգային ուշադրության կենտրոնում որպես «Վտանգված հարյուր հուշարձաններ»-ից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել